Գուրգեն Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մելիքսեթյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1986(1986-06-01) (37 տարեկան)
Ծննդավայր Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Դիրք կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ անհայտ
Պատանեկան կարիերա
?—2004 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Ռուսաստան Նիկա
2007—? Հայաստան Գանձասար (Կապան) 11+ (?)
Ազգային հավաքական
2005 Հայաստան Հայաստան (մինչև 19) 1 (0)
2007-2008 Հայաստան Հայաստան (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գուրգեն Հակոբի Մելիքսեթյան (հունիսի 1, 1986(1986-06-01), Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Լոկոմատիվի» դպրոցի սան է, որի երիտասարդական կազմում 2004 թվականին մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնությանը՝ անցկացնելով երեք խաղ։ 2005 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Նիկա» ակումբ, որի կազմում հանդես է եկել Երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։ 2007 թվականին տեղափոխվել է հայկական «Գանձասար» (Կապան) ակումբ, որի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 11 խաղի։ 2007 թվականից հետո նրա մասին այլևս տեղեկություններ չկան, և Հայաստանի պաշտոնական ակումբների կայքերում նրա խաղերը չեն հիշատակվել։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Մելիքսեթյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, որպեսզի նախապատրաստվի Եվրոպայի 2005 թվականի առաջնության խաղերին։ Պատանեկան հավաքականում իր նորամուտը կատարել է այդ առաջնությունում 2005 թվականի մայիսի 27-ին՝ մասնակցելով Իտալիայի հավաքականի դեմ խաղին[2]։ Հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական[3], որի կազմում անցկացրել է երեք խաղ[4]։

Տարկետում բանակից[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին 27-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների՝ Արթուր Ստեփանյանին, Գուրգեն Մելիքսեթյանին և Սերգեյ Հովհաննիսյանին տալ տարկետում բանակից[5]։ Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանց մասին հիշատակված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում. այդ մարդիկ չէին հրավիրվել ֆուտբոլի ազգային հավաքական, և նրանց մասին ոչինչ հայտնի չէր։ Չնայած հասարակության հետ կապերի պատասխանատուի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը բացատրել է, թե ովքեր են այդ մարդիկ, ֆուտբոլիստներին գտնել չի հաջողվել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дни рождения жителей Армавира». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Профиль на сайте УЕФА(չաշխատող հղում) (ռուս.)
  3. «Самвел Петросян: "У нас всегда была одна цель – победить и выйти в следующий этап"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Профиль на сайте Федерации футбола Армении (ռուս.)
  5. Несуществующих футболистов национальной сборной Армении освободили от армии
  6. Ֆուտբոլիստների անվան տակ ո՞ւմ է տարկետում տվել կառավարությունը՝ հայտնի չէ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]