Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գուրգեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան
Ծնվել է 1862
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է 1898
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ

Գուրգեն Հովհաննեսի Գաբրիելյան (1862, Թիֆլիս - 1898), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում ստացել է նախնական կրթությունը։ Հետագայում սովորել է Պետերբուրգի վեցերորդ գիմնազիայում, որն ավարտել է 1880 թվականին։ 1881-1884 թվականներին ազատ ունկնդիր է եղել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1888 թվականին, հիշյալ ակադեմիայի ռազմանկարի դասարանում կատարած ձիու էտյուդի համար նրան շնորհվել է երկրորդ կարգի արծաթե մեդալ։ Ստեղծել է հայկական կյանքին նվիրված պատկերներ, սակայն այդ կտավների գտնվելու վայրը ցարդ անհայտ է։ Ծննդավայրում կարճ ժամանակ ստեղծագործելուց հետո մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1889 թվականին սովորել է մոդելի դասարանում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը։ 1893 թվականին նրան թույլ է տրվել մասնակցելու ակադեմիական ցուցահանդեսին՝ նկարչի կոչում ստանալու համար։ Ցուցահանդեսին ներկայացրել է «Իջևան Կովկասում» և «Կազակային պահակակետ» էտյուդները։ Դրանց հիման վրա արժանացել է «ոչ դասական նկարչի» կոչման։ Մահացել է թվականին 36 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 46-47։