Գուդբարնդսդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուդբարնդսդալեն
նորվ.՝ gudbrandsdalsost
ՏեսակԲրունոսթ
Առաջացման երկիր{{{2}}} Նորվեգիա
ՏարածաշրջանԳուդբրաննսդալեն
Կաթկովի կաթ, այծի կաթ, կաթի շիճուկ և սերուցք
Պաստերիզացումթույլ

Գուդբարնդսդալեն (նորվ.՝ gudbrandsdalsost), բրունոսթի տեսակ։ Այն իրենից ներկայացնում է նորվեգական շագանակագույն պանիր, որը ծագում է Նորվեգիայի Գուդբրաննսդալեն հովտից։ Պատրաստվում է կովի սիճուկից (myse), թթվասերից (fløte), կովի կաթից (melk) և 10 % այծի կաթից (geitmelk)[1]:

Պանիրը ունի բաց շագանակագույն գույն և ունի կարամելի համ, որը պայմանավորված է պատրաստման եղանակի հետ։ Կաթը պատրաստվում է, մինչև նրա մեջ առկա շաքարը չի կարամելացվում և պանիրը չի ստանում իր յուրահատուկ բաղադրությունը։

Պանիրը կտրում են մանր կտորների և ուտում են ցորենի հացով։ Առավել հաճախ պանրի այս քաղցր տեսակը օգտագործում են կարմիր մրգերից պատրաստված մարմելադով։

Տարեկան արտադրվում է 12 միլիոն կիլոգրամ բրունոսթ, որից մոտ կեսը կազմում է Գուդբարնդսդալենը։ TINE և Synnøve Finden ընկերությունները ունեն պանրի այս տեսակի արտադրության միակ լիազորությունը Նորվեգիայում։ TINE ընկերությունը թողարկում է պանիրը՝ ski Queen ապրանքանիշի անվան տակ։

Պանրի այս տեսակի մասին I հիշատակումը վերագրվում է 1860- ական թվականներին։ 1933 թվականին հովտի բնակչուհի Աննա Հովը (նա այդ պահին եղել 87 տարեկան) ստացել է թագավորական մեդալ՝ բրունոսթի պանրի տեսակը ստեղծելու համար։ Պանրի այս տեսակը համարվում է նորվեգական խոհանոցի զարդերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Synnøve Finden ASA: Synnøve Gudbrandsdalsost (norw.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]