Գուգլ Վեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգլ Վեյվ
Google wave.svg
Տեսակ ինտերնետ ծառայություն[1] և server software
Նախագծումը՝ Apache Software Foundation
Գրված է՝ Google Web Toolkit և Ջավա
Լույս տեսավ՝ մայիսի 27, 2009
Արտոնագիր Apache License
Կայք incubator.apache.org/wave/
Աղբյուր կոդ չկա[1]
Apache Wave Վիքիպահեստում

Գուգլ Վեյվը (անգլ.՝ Google Wave - Գուգլ Ալիք/Ձեռքի թափահարում) ինքնանկարագրմամբ «անձնական հաղորդակցության և աշխատակցելու» գործիք է, որի մասին առաջին անգամ հրապարակորեն հայտարարվել է 2009-ի մայիսի 27-ին Գուգլ I/O կոնֆերանսում։[2][3] Վեյվը մի ցանցի վրա հիմնված ծառայություն, հաշվարկման պլատֆորմ, և հաղորդակցությունների պրոտոկոլ է, որը նախագծված է ձուլելու է-փոստը, ակնթարթային հաղորդագրությունը, վիքիները, և հասարակական ցանցերը մեկ ծրագրի մեջ։[4] Դա ուժգնորեն կենտրոնացած է միասնական և իրական ժամանակում[5] ծրագրերի վրա, որոնք հովանավորվում են կողմնային ծրագրերի օգնությամբ, ինչպիսիք են՝ ուղղագրական/քերականական սրբագրողը, ավտոմատիզացված թարգմանություն 40 լեզվի մեջ,[3] և մեծաթիվ այլ ծրագրեր։[5] Սկզբում այն թողարկվել է լոկ երևակիչներին, 2009-ի սեպտեմբերին նրա մի «նախադիտման թողարկում» տարածվել է 100,000 օգտագործողների մեջ, որոնցից ամեն մեկը իրավունք ուներ հրավիրելու քսանից երեսուն այլ օգտագործողների։

2010 թ. օգոստոսին Գուգլը հայտարարեց ծառայության դադարեցման մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]