Jump to content

Գործարար (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գործարար
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և ռուսերեն
Հիմնադրվել է1999
ԳրասենյակԿալուգա, Ռուսաստան

«Գործարար», ազգային, հասարակական, կրթական, մշակութային ամենամսյա պատկերազարդ հանդես։

Լույս է տեսնում 1999 թվականից Կալուգայում (Ռուսաստան)՝ հայերեն և ռուսերեն։ Հիմ­նադիր-խմբագիր՝ Վահրամ Բեկչյան։

Լուսաբանում է ՌՀՄ գործունեությունը, տեղի հայկական համայնքի ազգային, կրթական, մշակութային առօրյան, տպագրում է պատմական, լեզվաբանական, մշակութային հոդվածներ, անդրադառնում է Հայաստանում, Արցախում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, համահայկական միջոցառում­ներին, անվանի հայերին, միջազգային, պատմական նշանավոր դեպքերի ու դեմքերի և այլն։ Արտատպում է նյութեր Հայաստանի և սփյուռքահայ պարբերականներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։