Գովական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գովական, սեխի սորտ, որը ստեղծել են Ա․ Ղազարյանը, Հ․ Մխիթարյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ Բույսի արմատն առանցքային է։ Տերևները հերթադիր, միատուն, բաժանասեռ։ Պտուղը երկարավուն ձվաձեև է՝ 2,0-2,5 կգ զանգվածով։ Միջահաս սորտ է, ծլումից միչև առաջին բերքահավաքը տևում է 92-95 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը 200-260 ց/հա է։ Համեմատաբար կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։