Գոռ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Մանուկյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1993(1993-09-27)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան կամ Երևան, Հայաստան
Հասակ 176 սմ
Քաշ 75 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Փկունիկ
Համար 12
Պատանեկան կարիերա
?-2010 Հայաստան Փյունիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ.հ. ՀայաստանՓյունիկ 3 (-2)
2010-2011 Հայաստան Փյունիկ-2 ? (?)
Ազգային հավաքական
2011-մ.հ. Հայաստան Հայաստան (մինչև 19) 1 (0)
2012մ.-հ. Հայաստան Հայաստան (մինչև 21) 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գոռ Մանուկյան (սեպտեմբերի 27, 1993(1993-09-27)[1][2], Երևան, Հայաստան և Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Մանուկյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Մանուկյանը, ինչպես և ակումբի այլ սաներ, հիմնական թիմում ընդգրկվելուց առաջ հանդես է եկել տարբեր տարիքային թիմերում։ Իր նորամուտը նշել է 2010 թվականին «Փյունիկ-2»-ում, որ հանդես էր գալիս Առաջին լիգաում։ Հաջորդ մրցաշրջանը նույնպես Մանուկյանը անցկացրել է «Փյունիկ-2»-ի կազմում։

Մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռացել է նրա հիմնական կազմի դապասապահներից մեկը՝ Կարեն Իսրայելյանը[3]։ Արսեն Պետրոսյանից հետո թիմի երկրորդ դարպասապահ է դառնում Ալբերտ Օհանյանը։ Չհանդիպելով մրցակցության՝ Պետրոսյանը խաղերի ժամանակ թույլ էր տալիս սխալներ, ինչի արդյունքում գոլեր էր բաց թողնում։ Պետրոսյանի նկատմամբ վստահությունը թուլանում է, և սկսում են պարբերաբար խաղադաշտ դուրս բերել նրան դուրս բերել Արթուր Օհանյանին։ Մայիսին «Փյունիկը» խզում է պայմանագիրը Պետրոսյանի հետ, և Օհանյանը դառնում է հիմնական դարպասապահ, իսկ Մանուկյանը՝ նրան փոխարինող։ 2012 թվականին անցկացրած ոչ հաջող խաղերից հետո Օհանյանն իր տեղը զիջում է Մանուկյանին[4]։ Հետագայում ակումբ է տեղափոխվում Տիգրան Կանդիկյանը, ինչի հետևանքով ավելի է մեծանում մրցակցությունը։ Ներկայում երեք դարպասապահներն ընդգրկված են ակումբի կազմում և դաշտ են դուրս գալիս հերթականությամբ։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2012 թվականի նոյիմբերի 3-ի տվյալների

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյուինկ-2 2010 ? -? - - - - ? -?
2011 ? -? - - - - ? -?
Ընդհանուր ? -?  —  —  —  — ? -?
Փյունիկ 2011 0 0 0 0 0 0 0 0
2012/13 3 -2 0 0 0 0 3 -2
Ընդհանուր 3 −2 0 0 0 0 3 −2
Ընդհանուր կարիերայում 3 -2 0 0 0 0 3 -2

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Մանուկյանն ընդգրկվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում։ Սակայն մարզչական շտաբը նախընտրում էր դաշտ դուրս բերել Ալբերտ Օհանյանին, և Մանուկյանը միշտ մնում էր պահեստայիների նստարանին։ Երիտասարդական հավաքականում իր դեբյուտը Մանուկյանը նշել է հոկտեմբերի 26-ին Անդորրայի հավաքականի դեմ խաղում, որը ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ Հայաստանի[5]։

2012 թվականի հունիսի 12-ին հայտավորվել է մասնակցելու Անդորրայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 4:1 հաշվով հօգուտ Հայաստանի։ Մանուկյանը ողջ խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, իսկ խաղին մասնակցել է Ալբերտ Օհանյանը[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գավաթակիր – 2013, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. 08.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 07.04.2012-ին.
  4. «Протокол матча «Гандзасар» — «Пюник»» (ռուսերեն). Soccerway.com. 05.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.
  5. «Протокол матча Андорра (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 26.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 05.11.2012-ին.
  6. «Протокол матча Армения (до 21) — Андорра (до 21)» (անգլերեն). Soccerway.com. 12.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 27.10.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]