Jump to content

Գոհար (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոհար (այլ կիրառումներ)
Գոհար
Գոհար
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունակունք
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Ենթադրվում է, որ նույնն է ինչGövher?
Փաղաքշական ձևերԳոհարիկ
Կապված անուններGauhar, Guhar, Ĵauhar
Կապված հոդվածներ«Գոհար» սկսվող էջեր
 Gohar (given name) Վիքիպահեստում

Գոհար, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գոհար՝ «ակունք» բառից։ Գործածվում է 12-րդ դարից։ Փաղաքշական ձևն է Գոհարիկ։ Անվանը համապատասխանում են պարսկերեն Gauhar, Guhar, արաբերեն Ĵauhar անձնանունները[1]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գուհար, մորաքույր Գրիգոր գրչի, ով 1230 թվականին Թեոդուպոլիս (Կարին) քաղաքում ընդօրինակեց մի Ավետարան[2]։
  • Գոհար սթի (արաբերեն՝ տիկին), կին Գրիգոր քահանայի, ում հիշատակին 1293 թվականին Նախիջևանում կանգնեցվեց մի խաչքար[3]։
  • Գոհար տիկին Խարբերդցի, ով 1295 թվականին նվիրաբերեց Կապոսի Սուրբ Լուսավորիչ վանքին[4]։
  • Գոհար, դուստր Գանձիի և քույր Գրիգոր կրոնավորի, ով Երուսաղեմում 1358 թվականին Ավագ երեցին գրել տվեց մի Ավետարան[5]։
  • Գոհար, դուստր Շահինշահի։ Մահացել է 1378 թվականին[6]։
  • Գոհար, դուստր Առաքել Կամախցու, ով 1383 թվականին մի հին Ավետարան փրկեց[7]։
  • Գոհար նահատակուհի
  • Գուհար խաթուն, կին Սեթի և մայր Հնազանդի, ով 1404 թվականին գնեց մի Ավետարան և նվիրեց Խայիք գյուղի (Երզնկա) եկեղեցուն[8]։
  • Գոհար, կին Թոմայի՝ հորեղբոր Հովհաննես քահանայի, ով 1409 թվականին Մոկսի Կագթանց գյուղում ընդօրինակեց մի Ավետարան և մեկն էլ 1417 թվականին Ջերմաձորի Ակոռի վանքում[9]։
  • Գուհար կամ Գաւհար, կին տանուտեր Ղազարի, ով 1418 թվականին Վանում գրել տվեց մի Ավետարան[10]։
  • Գոհար, կին Թումայի՝ Թաթարբեկի եղբորորդու, ով 1420 թվականին Նարեկում գրել տվեց մի Ավետարան[11]։
  • Գոհար, կին Էլմելիքի և մայր Գրիգոր գրչի, ով 1427 թվականին Շամբի ձորի Մաղարդայ վանքում ընդօրինակեց Ավետարան[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 481-483 — 634 էջ։
  2. Ձեռագիր, Վենետիկ Ա․ 573
  3. Յովսէփեան, Խաղբակեանք 54
  4. Ձեռագիր, Վենետիկ, Բ․ 35
  5. Ձեռագիր, Հալեպի, Ա․ 118ա
  6. Տաշեան, Ցուց․ 692
  7. Ձեռագիր, Հալեպի, Ա․ 79ա
  8. Թորոս աղբ․ , Ա․ 66
  9. Ձեռագիր Վասպուրական 294, 303
  10. Ձեռագիր Վասպուրական 308-309
  11. Ձեռագիր Վասպուրական 326
  12. Ձեռագիր, Վենետիկ, 414