Գնա և մի մեղանչիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնա և մի մեղանչիր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
ՀեղինակՎալենտին Պիկուլ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1990
Հրատարակվել է1990

«Գնա և մի մեղանչիր» (ռուս.՝ «Ступай и не греши»), Վալենտին Պիկուլի պատմական վեպը, որը հեղինակն անվանել է բուլվարային[1]։ Առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին «Մոլոդայա գվարդիա» ամսագրում[2]։ 1995 թվականին վեպն էկրանավորվել է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գնա և մի մեղանչիր» վեպը Վալենտին Պիկուլը գրել է երկու շաբաթում։

Այնպես է ստացվել, որ տանջալից ու երկար կասկածներից հետո՝ գրել, թե չգրել, մոռանալ, թե հիշել, ես սա սկսում եմ հենց մարտի 8-ից, որը այնքան էլ չի հուզում մեր կանանց, որոնք հաճախ նվաստացած, վիրավորված և զայրացած են, քանի որ նրանց կյանքն ամենևին այնպես չի դասավորվում, ինչպես երազում են։ Ես սա գրել եմ հարյուրամյա վաղեմության պատմական փաստերի օրինակով, բայց կարծում եմ, որ անցյալի սիրո և բարոյականության հարցերը միշտ արդիական կմնան մեր բուռն ժամանակի համար[3]։

Իր ստեղծագործության մասին հեղինակն ասել է․

Ամբողջ կյանքում ես գրել եմ ռազմահայրենասիրական վեպեր, բայց քննադատները համառորեն ինձ անվանում էին «բուլվարային գրող»։ Վերջապես ես հասկացա, որ մեր գրական-թերթային զոիլոսներին հաճոյանալ կարելի է միայն մի ձևով՝ հիրավի բուլվարային վեպ գրելով, որպեսզի իմ՝ որպես գրողի մասին նրանց կարծիքը լիովին հաստատվի[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սյուժեն հիմնված էր 1895 թվականին Սիմֆերոպոլի կալվածատիրուհի Օլգա Պալեմի կողմից իր սիրեկանի՝ Ալեքսանդր Դովնարի սպանության աղմկահարույց դեպքի վրա։ Դատարանում որպես Օլգայի պաշտպան հանդես է եկել ժամանակի հայտնի փաստաբան Նիկոլայ Կարաբչևսկին[3]։ Այդ ժամանակի աղմկահարույց իրադարձության բոլոր փաստերը Վալենտին Պիկուլը վերցրել է նախահեղափոխական արխիվային փաստաթղթերից, արձանագրություններից և փաստաբանական գրառումներից[1]։

Օլգա Պիլեմը, որը ծնվել էր բազմազավակ հրեական ընտանիքում, փախել է իր հայրական տնից, քանի որ հայրը ստիպել է նրան ամուսնանալ չսիրված մարդու հետ։ Օլգան դարձել է հարուստ ծերունի Ստանիսլավ Վասիլևիչ Կանդինսկու սիրուհին, իսկ հետո լքել է նրան՝ հանուն ուսանող Ալեքսանդր Դովնարի հանդեպ խենթ սիրո։ Հանուն նրա, Օլգան ընդունել է քրիստոնեությունը և նրա կողմից հանդուրժել վիրավորանքներ, նվաստացումներ և ահաբեկումներ։ Ի վերջո, չդիմանալով նվաստացումներին և հուսահատվելով, նա սպանել է Դովնարին։ Այս վեպի իրադարձությունները սկսվում են Օդեսայում և ավարտվում Ամուրի ափերին։ Այս վեպը կանգնած է սիրո և մարդկային փոխհարաբերությունների հարցերի լուծման խնդրի առջև, որոնք արդիական են նաև ժամանակակից սերնդի համար[1][3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Վալենտին Պիկուլի «Գնա և մի մեղանչիր» վիպակի հիման վրա նկարահանվել է ռեժիսոր Վ. Ս. Պանինի «Բուլվարային սիրավեպ» գեղարվեստական ֆիլմը, որում Օլգա Պալեմի դերը կատարել է դերասանուհի Աննա Սամոխինան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 valentin pikul Валентин Пикуль роман Ступай и не греши.
  2. fantlab.ru Валентин Пикуль - роман «Ступай и не греши».
  3. 3,0 3,1 3,2 Славное имя - "берегиня": Романы. Ист. миниатюры / Валентин Пикуль; [Худож. В. С. Комаров]. - М. : Современник, 1990 г. — 636 с. — С.392 — ISBN 5-270-01145-X
  4. «Филатова А. И. Пикуль Валентин Саввич // Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: Биобиблиографический словарь. В 3-х томах. Т. 3. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005 г. — С.62». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին. Филатова А. И. Пикуль Валентин Саввич // Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги: Биобиблиографический словарь. В 3-х томах. Т. 3. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005 г. — С.62]
  5. Кино России : актерская энциклопедия / Федеральное агентство по культуре и кинематографии РФ, Науч.-исслед. ин-т киноискусства ; [Багров П. и др.]. - Москва : Науч.-исслед. ин-т киноискусства, Вып. 2. - 2008 г. — 225 с. — С.161 — ISBN 978-5-91524-003-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Славное имя - "берегиня": Романы. Ист. миниатюры / Валентин Пикуль; [Худож. В. С. Комаров]. - М. : Современник, 1990 г. — 636 с. — С.392 — ISBN 5-270-01145-X
  • Короткие романы: авторский сборник / Валентин Пикуль; М.: Юридическая литература, 1990 г. — С.3-160 — ISBN 5-7260-0523-6
  • В. С. Пикуль. Ступай и не греши. — Транс-Ф, 1990. — 160 с. — 500 000 экз. — ISBN 5-290-00001-1.