Գյոյդաղ (լեռնագագաթ, Զանգեզուրի լեռնահամակարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոյդաղ (այլ կիրառումներ)

Գյոյդաղ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Զանգեզուրի լեռնահամակարգում, Դարու-դաղի լեռներում, Օրդուբադ քաղաքից հյուսիս-արևմուտք, Արաքսի ձախակողմյան վտակ Երնջակ գետի ձախ վտակներից մեկի ակունքների շրջանում։ Այս լեռից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվում էր Վերին Անձր գյուղը։ Լինչի քարտեզում նշված է Գիոնդաղ ձևով։ Բարձրությունը 3710 մետր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 927 — 992 էջ։