Գյարաքչայ
Գյարաքչայ | |
---|---|
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մռավի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Թարթառ |
Գյարաքչայ, գետակ Կուրի ավազանում, նրա աջակողմյան վտակ Թարթառի ձախակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Մռավի լեռնաշղթայի արևելյան հատվածի հարավային լեռնաբազուկների լանջերից և Թարթառին է միանում Բուրուջ գետի մոտ։ Սրա ափին է գտնվում Գյարդ գյուղը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 914 — 992 էջ։