Գծային կապակցվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապակցվածություն (այլ կիրառումներ)

Կապակցվածություն գծային, տոպոլոգիական տարածության կարևոր հատկություն. X տոպոլոգիական տարածության M ենթաբազմությունը կոչվում է գծորեն կապակցված, եթե նրա յուրաքանչյուր երկու կետ հնարավոր է միացնել M-ի մեջ գտնվող անընդհատ կորով։ Գծորեն կապակցված յուրաքանչյուր բազմություն կապակցված է, մինչդեռ հակառակը, ընդհանրապես ասած, ճիշտ չէ։ Եթե M-ը գծորեն կապակցված է, ապա նրա բոլոր հոմեոմորֆ պատկերները նույնպես այդպիսին են, այսինքն՝ գծային կապակցվածությունը տոպոլոգիական հատկություն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 249