Գլխավոր ուղևորը
Գլխավոր ուղևորը | |
---|---|
տեսակ | լուսանկար |
տարի | հոկտեմբերի 15, 2015 |
ստեղծման վայր | Պուլկովո միջազգային օդանավակայան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Գլխավոր ուղևորը» (ռուս.՝ Главный пассажир), տասը ամսական Դարինա Գրոմովայի (26 դեկտեմբերի, 2014 – 31 հոկտեմբերի, 2015) լուսանկարը, որ զոհվել է ծնողների հետ միասին Սինայի թերակղզում A321-ի ավիավթարի արդյունքում։ Պուլկովո օդանավակայանում արված լուսանկարը, որն աղջկա մայրը՝ Տատյանա Գրոմովան, վերբեռնել է «ВКонтакте» սոցիալական կայքի իր էջ «Գլխավոր ուղևորը» մակագրությամբ, արժանացել է մեծ ուշադրության որպես ավիավթարի խորհրդանիշ[1][2]։ Վերջինը դարձել է խոշորագույն վթարը ռուսական ավիացիայի պատմության մեջ[3]։
Լուսանկարը և արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուլկովո օդանավակայանում ապակու մոտ կանգնած և ինքնաթիռերին նայող Դարինա Գրոմովայի լուսանկարը հրապարակել է նրա մայրը՝ Տատյանա Գրոմովան, ВКонтакте և Ինստագրամի իր էջերում «Գլխավոր ուղևորը» մակագրությամբ[4]. այդ հրապարակումը դարձել է վերջինը Տատյանա Գրոմովայի կյանքում։
Ինքնաթիռի կործանումից և զոհվածների ցուցակների հրապարակումից կարճ ժամանակ անց տասը ամսական աղջկա լուսանկարն արժանացել է մեծ ուշադրության, տարածվել ամբողջ աշխարհում և հրապարակվել բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, ցուցադրվել լուրերի թողարկումների ժամանակ և մեծ թվով հրատարակությունների կողմից հայտարարվել 9268 չվերթի ողբերգության խորհրդանիշ[1][5][6][7]։
Ավիավթարից մի քանի օր անց change.org կայքում հայտնվել է հանրագիր Պուլկովո օդանավակայանում Դարինա Գրոմովայի հուշարձանը կանգնեցնելու համար։ Ըստ նախաձեռնողների մտահղացման՝ դա պետք է լիներ «գլխավոր ուղևորի» քանդակը փոքր ինքնաթիռը ձեռքին։ Մի քանի օրվա ընթացքում հանրագիրը հավաքել է ավելի քան 160 հազար ստորագրություն[8][9]։ Ռուսաստանի երիտասարդության միությունը նամակ է ուղարկել հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին՝ խնդրելով դառնալ կոմպոզիցիայի հեղինակը, որը պետք է ներառեր Դարինա Գրոմովայի արձանը։ Զուրաբ Ծերեթելին համաձայնել է ստեղծել հուշարձանը և հայտարարել է, որ ունի մի քանի տարբերակներ, և ինքը համաձայն է հուշարձանի վրա աշխատել անվճար[10]։ Դրանից առաջ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքը միջոցներ չունի հուշարձանի ստեղծման համար, սակայն այն կարող է ընդունվել որպես նվեր։ Սանկտ Պետերբուրգի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Պետրովը նշել է, որ հուշարձանը չարժի տեղադրել Պուլկովո օդանավակայանում, քանի որ այդ դեպքում այն ողբերգական մտքեր կներշնչի ուղևորներին[11]։
Ավիավթարից մեկ տարի անց կատարվածից ցնցված կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոն գրել է «Жить» երգի երաժշտությունը։ 2016 թվականին երգի ստեղծումն ավարտվել է, այն կատարել են ռուսական էստրադայի 27 արտիստներ։ Նույնպես մեկ տարի անց «The Davincies» խումբը ձայնագրել է Դարինային նվիրված իր «Главный пассажир» երգը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Зарубежные СМИ потрясла история «главного пассажира» разбившегося самолета. «Она стала символом трагедии» // Ura.ru
- ↑ Катастрофа А321: чёрный день в истории России
- ↑ Авиакатастрофа А321 стала крупнейшей в истории современной России :: Новости :: ТВ Центр — Официальный сайт телекомпании
- ↑ Запись на странице Татьяны Громовой
- ↑ Russian plane crash: Heartbreaking final picture 'shows father and daughter getting on doomed jet' at end of holiday | Mirror Online
- ↑ ТАСС: Происшествия — Тело погибшей при крушении А321 10-месячной Дарины Громовой опознано
- ↑ Sinai plane crash: 10-month girl becomes grieving symbol of Russia tragedy — RT News
- ↑ В Пулково предлагают установить мемориал памяти жертв A321
- ↑ Памятник «главному пассажиру» А321 предлагают установить в Пулково — L!FE.ru
- ↑ Церетели согласился стать автором мемориала жертвам А321 в Пулково — Общество — МК
- ↑ За мемориал жертвам A321 проголосовали свыше 100 тысяч человек — Общество — МК
- ↑ Первый зритель — бабушка «главного пассажира»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дарина Громова, главный пассажир: крошечный символ большой трагедии
- Darina Gromova, la niña de 10 meses que se convirtió en símbolo de las 224 víctimas del avión ruso que se estrelló en Egipto // Բի-բի-սի
- Unidentified ‘components’ found in Egypt jet crash wreckage // The Times
- Toddler Darina Gromova is discovered 20 miles from Russian plane crash site // Daily Mail
- Russian plane crash tragedy epitomized by photo of toddler transfixed at airport window // Toronto Star
- Сети облетело фото Дарины Громовой — «главного пассажира» разбившегося лайнера A321 // Postimees
- Toddler transfixed by airport window encapsulates tragedy of plane crash // CTV News
- Body of Russian jet’s youngest victim could help solve crash mystery // New York Post