Գիր ու գիրք
Արտաքին տեսք
| Գիր ու գիրք | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Հիմնադրվել է | 1970 |
| Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Լուծարվել է | 1980 |
«Գիր ու գիրք», գրականության և մշակույթի եռամսյա հանդես։ Հայ գրականության բարեկամների միության հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1970-1980 թվականներին Նյու Յորքում (1956-1969 թվականներին՝ «Հաղորդագրութիւն»)՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիր՝ Խաչատուր Մակարյան։
Ամերիկահայ ընթերցողին ծանոթացրել է գրական շարժման ընթացքին Հայաստանում և Սփյուռքում։ Լեզուն համարել է ազգապահպանման հիմնական գործոն։ Պարբերաբար ներկայացրել է սփյուռքահայ արվեստագետներին, լուսաբանել է Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի նորությունները, պատմական հուշարձանների պահպանման ու վերականգնման աշխատանքները։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |