Jump to content

Գիրք բժշկութեան տոմարի (բժշկարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրք բժշկութեան տոմարի
ՀեղինակԲունիաթ Սեբաստացի
ՏեսակԲժշկարան
Ժանրբժշկություն
Հրատարակման տարեթիվ1630

«Գիրք բժշկութեան տոմարի» 17-րդ դարի հայ բժիշկ Բունիաթ Սեբաստացու բժշկության մասին գիրքը, որը գրել է 1630 թվականին Սամսուն քաղաքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը բաղկացած 50 գլխից, հեղինակը գրքում նկարագրել է ստամոքսի, աղիքների, լյարդի, երիկամների, սեռական օրգանների, աչքի, ականջի, քթի հիվանդությունների, թուլամտության, լուծանքի և թերլուծանքի, ջերմերի, ուռուցքների ախտանշանագիտությունը, բուժման եղանակները, հիվանդի խնամքն ու սննդակարգը։ Գրքում խոսվում է նյարդային համակարգի զանազան ախտահարումների, ընկնավորության, կաթվածի, վերջույթների դողի, ջղաձգությունների մասին։ Բժշկարանի մի քանի գլուխներ նվիրված են դեղամիջոցների և բուժումների[1]։

Բունիաթ Սեբաստացին օգտվել է արաբ և հայ բժշկապետների (Գրիգորիսի, Ամիրդովլաթ Ամասիացու, Մխիթար Հերացու) հայտնի աշխատություններից[2]։ Գիրքն ունի օտար և անծանոթ բառերի ու տերմինների բառարան, հիվանդությունների և դեղանունների ցանկ։

«Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը դասվում է միշնադարյան հայ գործնական բժշկության կարևոր արժեքների շարքին։ Բունիաթ Սեբաստացու «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը պահպանվել է մի քանի ընդօրինակություններով[3]։

«Գիրք բժշկութեան տումարի» աշխատության քննական բնագիրը տպագրվել է Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչությունում՝ 1987 թվականին՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դոնարա Կարապետյանի կողմից[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր հրատարակություններ
  2. http://publishing.ysu.am/files/Mijin_hayeren.pdf ԲՈՒՆԻԱԹ ՍԵԲԱՍՏԱՑԻ էջ 307
  3. Բունիաթ Սեբաստացի
  4. https://armedin.am/wp-content/uploads/2018/12/%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B4%D5%B8%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1.pdf, ԴՈՆԱՐԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Սեբաստացու «Գիրք բժշկութեան տումարի» աշխատությունը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]