Ժիրարդելլիի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գիրարդելլիի հրապարակից)
անգլ.՝ Ghirardelli Square
Ժիրարդելլիի հրապարակ
Շատրվան Ժիրարդելլիի հրապարակում
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո
ՎայրՖիշերմանս Վորֆ
Ստեղծում1964[2]
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից
Կայքghirardellisq.com(անգլ.)
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Ժիրարդելլիի հրապարակ (անգլ.՝ Ghirardelli Square), հանրային հայտնի հրապարակ է` խանութներով և ռեստորաններով, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոց Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո Մարինա շրջանում։ Տարածքի մի մասը ցուցակագրվել է պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում 1982 թվականին՝ որպես Պիոներ Վուլն Միլս և Դ. Ժիրարդելլի Քամփնի։

Ժամանակին հրապարակն ուներ ավելի քան 40 մասնագիտացված խանութներ և ռեստորաններ։ Նշանավոր խանութներից և ռեստորաններից մի քանիսը մինչ օրս գործում են հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին Դոմենիկո Ժիրարդելլին գնեց ամբողջ քաղաքային թաղամասը՝ շոկոլադի գործարանի ընկերության արտադրամասի վերածելու նպատակով։ 1960-ական թվականների սկզբին Ժիրարդելլի շոկոլադի ընկերությունը գնվեց Գոլդեն Գրեյն մակարոնի ընկերության կողմից, որը տեղափոխեց արտադրամասերը Սան Լեանարդոյից դուրս և հրապարակը հանեց աճուրդի։ 1962 թվականին Սան Ֆրանցիսկոյից Վիլյամ Մ․Ռոտ և իր մայրը Լուրլին Մեթսոն Ռոտ գնեցին հողատարածքը կանխելու համար հրապարակի վերածումը բնակելի տարածքի։ Ռոտերը վարձեց լանդշաֆտային ճարտարապետ Լաուրենս Հելպրինին[3] և Վուրստերի ֆիրման, Բերնարդին և Էմոնսին հրապարակը և իր պատմական աղյուսային կառուցվածքը ամբողջական ռեստորանների և առևտրի համալիրի[4]՝ Միացյալ Նահանգների առևտրային կենտրոնի առաջին խոշոր նախագիծը փոխակերպելու համար։ Այն բացվել է 1964 թվականին։ 1965 թվականին Բենժամին Թոմփսոնը և Ասոսեյթս վերանորոգեցին Քլոք Թաուերի ներքնահարկը, պահպանելով գոյություն ունեցող ճարտապետական տարերը Դիզայն Ռիսրչ խանութի համար[5]։ Քլոք Թաուեր-ի ներքնահարկերում այժմ գտնվում է Ժիրարդելլի հրապարակի գլխավոր շոկոլադի խանութը։ Ապագա սերունդների և Ժիրարդելիի հրապարակը պահպանելու համար Պիոներ Վուլն Միլսը և Դ. Ժիրարդելլի Քամփնին ընդգրկվեցին 1982 թվականի պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում[6]։

2008 թվականին նախկին ժամացույցի աշտարակի շենքի մի մասը բացվեց՝ որպես Ֆեյրմոնթ Հերիթեյջ Փլեյս հյուրանոց։ Հյուրանոցը բաղկացած է 53 բնակավայրի ոճով սենյակներից, որոնք տարածված են չորս հարկերում և առաջարկում է մասնակի սեփականության իրավունք բոլոր 53 սենյակներում։ Սա Ֆիշերմենս Վարֆ - ի տարածքում գտնվող այն քիչ 5 աստղանի հյուրանոցներից մեկն է։

Հրապարակի գործող խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bank of America
  • Compass
  • Broadway Coffee
  • Culinary Artistas
  • Elizabeth W.
  • Ghirardelli Chocolate Manufact
  • Ghirardelli Chocolate On The Go!
  • Ghirardelli Chocolate Marketplace
  • Gigi & Rose
  • Gigi & Rose Children
  • Imperial Parking, LLC
  • Jackson & Polk
  • Lola of North Beach
  • Marina Morrison
  • Mashka Jewelry
  • McCormick & Kuleto's
  • Palette
  • Peekadoodle Kids Club
  • Pico
  • San Francisco Brewing Company
  • Subpar Mini Golf + Arcade
  • Succulence
  • The Cheese School
  • The Pub
  • Unlimited Biking
  • Vom Fass
  • Wattle Creek Winery
  • Yap Designs

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.ghirardellisq.com/history
  3. «Lawrence Halprin, who has died aged 93, was an American architect responsible for transforming the centre of San Francisco by remodelling its main street as well as a former chocolate factory at Ghirardelli Square overlooking the city's famous bay». The Telegraph. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Ghirardelli Square». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  5. Janet Levy, "Design Research: Marketing 'Good design' in the 50s, 60s, and 70s", Master of Arts thesis at Parsons The New School for Design, 2004. Chapter 1 Արխիվացված 2013-05-15 Wayback Machine, p. 15
  6. List of San Francisco Designated Landmarks, No. 30