Գիտություն և գիտելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Գիտություն եւ գիտելիքը», գիտական պատկերազարդ ամսաթերթ էր։ Լույս է տեսել 1928—29 թ․թ․-ին, Անտվերպենում (Բելգիա) և 1930—31 թ․թ․-ին՝ Ֆրումոազայում (Ռումինիա

Տպագրել է տեղեկություններ, հոդվածներ և ուսումնասիրություններ քիմիայի, ֆիզիկայի, բժշկության, ճարտարապետության, տիեզերական և երկրային երեւույթների, գյուղատնտեսության մասին։ Անդրադարձել է նաև արևի էներգիայի օգտագործման, անտառի պաշտպանության ու մշակման, էլեկտրականությունը նոր բնագավառներում կիրառելու խնդիրներին։ «Հանրագիտակ» բաժնում պատմել է կենցաղային իրերի և նյութերի պատրաստման, նրանց օգտագործման, պատասխանել ընթերցողների հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 84