Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ (Երևան)
Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան և Նոր Նորք |
Հասցե | Երևան, Նոր Նորք, Բագրևանդ 25 |
Հիմնադրվել է | հունիսի 23, 2008 |
Տնօրեն | Ժիրայր Սևոյան |
Գիտության և տեխնիկայի թանգարան հիմնադրամ, թանգարան Երևանում, որը հիմնադրվել է 2008 թվականին։ Թանգարանի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ նրա ներդրումները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիների ընթացքում թանգարանի համար տարբեր ցուցանմուշներ են հավաքվել և ներկայումս թանգարանն ունի մոտ 500 ցուցանմուշ՝ գիտատեխնիկական սարքեր և սարքավորումներ, տարբեր առարկաներ, որոնք արտադրվել են Հայաստանում, բազմաթիվ լուսանկարներ, որոնք խոսում են Հայաստանի արդյունաբերական պատմության մասին[1]։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար, որպեսզի խթանի նրանց մեջ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթություն։
- “ElCorr”գազի ծավալի էլեկտրական կարգավորիչ
- «Արմֆլոո» միկրոպրոցեսորի ծախսի չափման համակարգ
- “CAMERTON-2000” ավտոմատացված հեղուկի խտության չափիչ
- Էլեկտրական հաշվիչի չափման և վերահսկման համակարգեր
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Երևանի Հովսեփ Էմին փողոցի 123 հասցեում։