Գիտության կոմիտե (Հայաստան)
Գիտության կոմիտե | |
---|---|
Հիմնադրված | Հոկտեմբերի 1, 2007թ․[1] |
Իրավ. կարգավիճակ | Հայաստանի պետական կառույց |
Գլխադասային գրասենյակ | Օրբելի եղբայրների փողոցի 22 |
Տեղագրություն | Երևան |
Պաշտ. լեզու(ներ) | Հայերեն |
Կոմիտեի նախագահ | Սարգիս Սամվելի Հայոցյան[2] |
Կոմիտեի նախագահի տեղակալ | Արտուր Եղիշի Մովսիսյան[3] |
Վերադաս կազմակերպություն | ՀՀ ԿԳՄՍ նախարարության |
Կայք | scs.am |
Գիտության կոմիտե, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա պետական հաստատություն[4][5]։ Հիմնադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով[1]։
Կոմիտեի հայտարարված նպատակն է գիտության բնագավառի բնականոն գործունեության ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, ինչպես նաև հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը[4]։
Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ով իրավասու է հաստատել կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, սահմանել հիմնական գործունեության ուղղությունները, ինչպես նաև իրականացնել վերահսկողություն[4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ Գիտության քաղաքականության վարչությունը և Գիտական գործունեության կազմակերպման վարչությունը։ Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Անձնակազմի կառավարման բաժինը և Քարտուղարությունը[3][5]։
Կոմիտեի նախագահն է Սարգիս Սամվելի Հայոցյանը[2][5]։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության կոմիտեն տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Օրբելի եղբայրների փողոցի 22 հասցեում[3][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Նախագահի հրամանագիր՝ 2007 թ. հոկտեմբերի 1, Երևան ՆՀ-231-Ն։
- ↑ 2,0 2,1 Գիտության կոմիտեի նախագահ (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 3,2 Գիտության կոմիտեի անձնակազմ (արխիվացված)։
- ↑ 4,0 4,1 4,2 Գիտության կոմիտեի կանոնադրություն (արխիվացված)։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Գիտության կոմիտեի մասին տեղեկատվություն Սփյուռ տեղեկատույում (արխիվացված)։