Գիտական տեղեկագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական տեղեկագիր
Լեզուհայերեն, ռուսերեն, անգլերեն
Հիմնադրվել է1967
ՀրատարակիչԵՊՀ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հաճախականությունքառամսյա

Գիտական տեղեկագիր, բնական և ճշգրիտ գիտությունների քառամսյա հանդես։ ԵՊՀ հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական տեղեկագիրը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում։ «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925–30 թթ․), «Աշխատություններ» (1934–36 թթ․), «Գիտական աշխատություններ» (1939–61 թթ․), «Գիտական տեղեկագիր» (1962–66 թթ․) պարբերականների շարունակությունն է[1]։

Խմբագրական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական տեղեկագրի խմբագիրներ են եղել Հովհաննես Չալթիկյանը, Վիլեն Ասլանյանը, Էդվարդ Չուբարյանը, Վալերի Տեր-Անտոնյանը, Ռուբեն Հարությունյանը (1999 թվականից)։

2009 թվականից հանդեսը հրատարակվում է մասնագիտական առանձին շարքերով՝ ֆիզիկա և մաթեմատիկա (խմբագիրներ՝ Էդուարդ Դանիելյան, Վարուժան Աթաբեկյան՝ 2012 թվականից), քիմիա և կենսաբանություն (խմբագիր՝ Ռուբեն Հարությունյան), աշխարհագրություն և երկրաբանություն (խմբագիր՝ Հողմիկ Սարգսյան, 2009 թվականից)։

Հանդեսը ներկայացնում է ԵՊՀ-ում բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում կատարվող աշխատանքները, տպագրում է ՀՀ գիտական հաստատությունների և արտերկրի ճանաչված գիտնականների ու երիտասարդ գիտաշխատողների հայերեն, ռուսերեն, անգլերեն հոդվածներ (ամփոփումներով)։

2009 թվականից ֆիզիկա և մաթեմատիկա շարքի հոդվածները տպագրվում են միայն անգլերեն, բոլոր շարքերն ունեն միջազգային համարանիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ Գիտական տեղեկագիր». www.old.ysu.am. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։