Գիշեր առանց թռչունների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշեր առանց թռչունների
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1]
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳունար Ցիլինսկի
ԴերակատարներԼիլիտա Օզոլինիա և Ուլդիս Դումպիս
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն86 րոպե[1]

«Գիշեր առանց թռչունների» (լատիշ․՝ «Nakts bez putniem»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (մելոդրամա), որը նկարահանել է ռեժիսոր Գունար Ցիլինսկին Ռիգայի կինոստուդիայում 1979 թվականին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլզեն և Յանիսը միմյանց ճանաչել են ողջ կյանքում։ Մանկությունից գյուղում նրանց ծաղրել են որպես հարս ու փեսա, և երիտասարդների հարսանիքը որևէ մեկի համար անակնկալ չէր։ Բայց համատեղ կյանքը երկուսի համար էլ չափազանց բարդ է և ծանր։ Յանիսի մշտական կշտամբանքն ու անվստահությունը Իլզեին մտերմացնում են Տոբիասի՝ տեղի երգչախմբի դիրիժորի հետ։ Իմաստ չտեսնելով իրենց ամուսնության մեջ՝ նրանք բաժավում են։ Յանիսը մեկնում է Ռիգա, իսկ Իլզեն ամուսնանում է Տոբիասի հետ և որդի ունենում։ Մի քանի տարի անց Յանիսը վերադառնում է գյուղ․ նա դեռ սիրում է իր Իլզեին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլիտա ՕզոլինիաԻլզե
  • Ուլդիս Դումպիս – Յանիս
  • Իմանտս Սկրաստինշ – Տոբիաս
  • Ակվելինա Լիվմանե – Պաուլա
  • Կառլիս Սեբրիս – կոլտնտեսության նախագահ
  • Էվալդս Վալտերս – Կրակշտիս
  • Մայա Ռենսկումբերգա -Ձինտրա
  • Լյուսիա Բաումանե – Կրակշտիենե
  • Յուրիս Կամինսկիս – Քրիստ
  • Էրիկ Ֆերդա – նախագահի կինը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Գունար Ցիլինսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Գունար Ցիլինսկի, Էգոնս Լիվս
  • Օպերատոր՝ Գվիդո Սկուլտե
  • Նկարիչ՝ Ուլդիս Պաուզերս[3]
  • Կոմպոզիտոր՝ Իմանց Կալնինշ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]