Գիշերային լողորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային լողորդը
Վեպի հայերեն թարգմանության շապիկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՀանսյորգ Շերթենլայբ
ԵրկիրՇվեյցարիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է2012
ԹարգմանիչԼիանա Սաֆարյան
Հայերեն հրատ.2017

«Գիշերային լողորդը» (անգլ.՝ Nachtschwimmer), շվեյցարացի գրող և լրագրող Հանսյորգ Շերթենլայբի (Hansjörg Schertenleib) գերմաներեն վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2002 թվականին, իսկ 2012 թվականին լույս է տեսել լրամշակված տարբերակը։ Առաջին տարբերակի համեմատությամբ փոխվել է վերնագիրը, ընտրվել է այլ հրատարակիչ, փոփոխվել է պատմությունը, որոշ երկրորդական կերպարներ հանվել են[1]։

Հայերեն տպագրվել է 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ։ Շերթենլայբի գրքերը թարգմանվել են 16 լեզուներով։ «Գիշերային լողորդը» առաջինը գերմաներենից հայերեն է թարգմանել է Լիանա Սաֆարյանը[2]։ Վեպի թարգմանությունը 2017 թվականի սեպտեմբերի ամենավաճառված գրքերից է եղել Հայաստանում[3]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպը դեռահաս սերնդի մասին է, տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք՝ առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելությունների, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության մի բարդ ճանապարհի մասին։ Վեցօրյա ոդիսականի մեջ բացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորումով, պայքարելու կամքով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փաթրիկ՝ շվեյցարացի պատանի,
  • Ֆիոնա՝ իռլանդացի պարմանուհի, որի հետ Փաթրիկը շփվել է համացանցով,
  • Ալեքս՝ Փաթրիկի եղբայրը, ջրահեղձ է եղել մանուկ հասակում,
  • Մոյրա՝ Ֆիոնայի մայրը, ամուսինը լքել է նրան,
  • Էնթոնի «Թոնի»՝ Ֆիոնայի մորեղբայրը,
  • Կոնոր՝ Ֆիոնայի եղբայրը,
  • Դարա, Դանա՝ Ֆիոնայի երկվորյակ քույրերը
  • Սուինի՝ հոգևորական, որի հետ Փաթրիկը ծանոթանում է օդանավում,
  • Քեթլին՝ Փաթրիկի կնքամայրը,
  • Բեռնհարդ՝ Քեթլինի ամուսինը,
  • Ռոնան՝ Ֆիոնայի նախկին ընկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Գիշերային լողորդի» միայնությունն ու սերը». mediamax.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  2. Գիշերային լողորդը
  3. «Երևանյան բեսթսելեր 4/81. Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» գիրքը մտել է ամենավաճառվածների ցանկ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]