Գիշերային էլֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիշերային էլֆեր կամ Կալդորայներ, մտացածին արարածներ Warcraft մոլորակից՝ ստեղծված Blizzard Entertainment ընկերության կողմից։ Երրորդ պատերազմից հետո ավարտվեց նրանց մեկուսացման ժամանակաշրջանը և միացան Ալյասնային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հիմա դեռևս հայտնի չէ, թե ինչից են առաջացել գիշերային էլֆերը։ Տրոլները կարծում են, որ ցեղախումբը, որը հայտնաբերել է Հավերժության ջրհորը, հենց իրենց ցեղախումբն է։ Իրականում այդ երկու ցեղախմբերի միջև նկատելի նմանություն կա։ Իրենք՝ էլֆերը, հասկանլի պատճառներով հերքում են այդ թեորիան։ Նրանք կարծում են, որ այդպիսով տրոլները ցանկանում են քողարկել իրենց պարտությունը։ Գիշերային էլֆերից շատերը կարծում են, որ իրենք սերում են էլուններից։ Աշխարհի արարման ժամանակ, որը հայտնի է Ազերոտ անվանումով, աստվածների ռասային պատկանող Տիտանները կառուցում են կախարդական ջրհոր, որը կալդորները անվանեցին Հավերժության ջրհոր։ Ժամանակի ընթացքում այն դարձավ նրանց ուժի, իմաստնության և անմահության աղբյուրը։ Միստիկական էներգիայով լի այդ հսկայական աղբյուրը շողում էր փարոսի պես, մինչև որ գրավեց Սարգերասայի՝ Գորշ Տիտանի՝ աշխարհների կործանիչի ուշադրությունը, որը որոշեց ստանալ Ջրհորի զորությունը։

Ներկայանալով որպես բարեսիրտ աստվածություն՝ Սարգերասը կարողացավ կապվել էլֆերից ամենազորեղի՝ Ազշարայի հետ։ Սարգերասը համոզեց թագուհուն և նրա հավատարիմ օգնականին՝ խորհրդական Քսավիային, բացել Ազերոտի ճանապարհը, որպեսզի ամենակարող աստվածը կարողանա ներս մտնել և իրենց ռասային օրհնություն բերել՝ միաժամանակ ոչնչացնելով «անարժաններին»։

Սարգերասը ավելի շատ սուրհանդակներ է ուղարկում, որ օգնեն բացելու դարպասը։ Այդ հրեշները Սարգերասի Այրվող լեգեոնի՝ անմահների բանակից էին։ Մինչ այդ նրանք ուրիշ շատ երկրներ էին հանձնել հրո ճարակին։ Առաջին դրուիդը՝ Մալֆուրիոն Յարոստ Բուրին, հասկացավ, որ դարպասը վտանգ է հանդիսանում ամբողջ աշխարհի համար և հավաքեց իր համախոհ էլֆերին։ Սարգերասը, տեսնելով այդ, հրամայեց իր զորքին ոչնչացնել «անարժաններին», այսինքն բոլոր գիշերային էլֆերին՝ բացառությամբ Բարձրատոհմիկների։

Պատերազմը տեղափոխելու նպատակով աշխարհի բազմաթիվ պահապաններ օգնության եկան Մալֆուրիոնին, որպեսզի փակեն դարպասը։ Կիսաստված Քենարիների՝ հին և զորեղ դեմոնների խումբը պատերազմեց հարձակվող լեգեոնի վրա։ Ի վերջո Մալֆուրիոնոին հաջողվեց վերացնել կախարդանքը և փակել դարպասը։

Այդ հսկայական էներգիայի պատճառով Հավերժության ջրհորը պայթեց՝ սպանելով այնտեղ գտնվողներից շատերին։ Շատ կալդորներ սուզվեցին ջրի տակ և վերածվացին նոր օձակերպ կենդանիների։ Այդ աղետը խախտեց մայրցամաքի ամբողջականությունը՝ բաժանելով այն երեք մասի։ Առաջացավ Հորձանուտ անունով մշտական փոթորիկ, որը գտնվում էր այն վայրում, որտեղ նախկինում եղել էր ջրհորը։

Մեծամասնության կործանումից հետո կալդորները հեռացան իրենց արմատներից և ընտրեցին բնությանը մերձենլու ճանապարհը։

Փրկված Բարձրատոհմիկները փորձեցին դառնալ նոր հասարակության մի մասը, բայց չկարողացան ազատվել կախարդության իրենց կախվածությունից։

Բարձրատոհմիկներն իրենց վերանվանեցին Բարձրաստիճան էլֆեր։ Գիշերային էլֆերը ևս հավերժ ապրելու հնարավորություն ստացան, երբ համաշխարհային Նորդրասսիլ ծառը տնկվեց Խիդժալ լեռան գագաթին։ Մինչև Այրվող լեգեոնի երկրորդ ներխուժումը նրանց քաղաքակրթությունը մնաց մեկուսացված, մոռացված։

Երրորդ պատերազմը հանգեցրեց Կալիմդոր մայրցամաքում արևելյան քաղաքակրթությունների և գիշերային էլֆերի հայտնաբերմանը։

Օրկերը, փախչելով Լորդերոնից, սկսեցին անտառահատման լայնածավալ գործունեություն գիշերային էլֆերի անտառներում։ Դա դարձավ գիշերային էլֆերի, որոնց սատարում էր Քենարին, և օրկերի՝ Պատերազմի երգերը կլանի բախման պատճառը։ Չնայած օրկերը սպանեցին Քենարիին, բայց վերջիվերջո բախումը կասեցվեց, և երկու ռասաներն էլ մարդկանց հետ միասին իրենց ուժերն ուղղեցին դեմոն Արխիմոնդի դեմ։

Ներկայումս գիշերային էլֆերը փորձում են վերականգնել այն, ինչ կորցրել են Արխիմոնդի դեմ պայքարի ժամանակ, որը տեղի ունեցավ Խիդժալ լեռան վրա։ Գիշերային էլֆերը զրկվեցին անմահությունից Այրվող լեգեոնը կասեցնելու ժամանակ։ Նրանք հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը՝ Դարնասը, վատ ծրագրված և չօրհնված Տելդրասսիլ համաշխարհային ծառում։ Մինչ Մալֆուրիոնը իր ժամանակն անցկացնում է Զմրուխտե քնի մեջ, գիշերային էլֆերին տանում են գլխավոր դրուիդ Ֆենդրալ Օլեյն Շլեմը և Տրիանդա Շելեստ Վետրան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]