Գիշատիչ սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշատիչ սնկեր
Arthrobotrys խմբի սնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Լատիներեն անվանում
Arthrobotrys oligospora


Գիշատիչ սնկեր՝ էկոլոգիական խումբ, որի ներկայացուցիչներն ընդունակ են հափշտակելու, սպանելու, յուրացնելու և մարսելու կլոր որդեր (և հեմատոդներ), մանր միջատներ։ Հայաստանում հողերից անջատվել է մոտ 25 տեսակ։ Ավելի հաճախակի հանդիպում են արտրոբոտրիս սակավասպոր լատին․՝ Arthrobotrys oligospora, արտրոբոտրիս սեպաձև լատին․՝ Arthrobotrys conoides, արտրոբոտրիս հոծ լատին․՝ Arthrobotrys compacta, արտրոբոտրիս անկանոն լատին․՝ rthrobotrys irregularis տեսակները։

Վեգետատիվ մարմինը՝ միցելիումը, կազմված է ճյուղավորված հիֆերից։ Էվոլյուցիայի ընթացքում հիֆերից ձևավորվել են մասնագիտացված ծուղակներ (դիպչելու պահին առաջացնում են սոսնձող հեղուկով պատված որսող օղակներ), որոնց կառուցվածքը և գործող մեխանիզմը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Կլոր որդերի բացակայության դեպքում վերջիններս չեն ձևավորվում։ Որոշ նեմատոդների մոտ հայտնաբերվել է նեմին նյութը, որը խթանում է ծուղակների առաջացումը։ Փորձեր են կատարվում գիշատիչ սնկեր օգտագործել որպես կենսաբանական պայքարի միջոց՝ ախտածին նեմատոդների դեմ, որոնք մարդու, կենդանիների և գյուղատնտեսության մշակաբույսերի հիվանդությունների հարուցիչներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։