Գինուխերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Գինուխերեն
гьинузас мец
Տեսակլեզու[1] և կենդանի լեզու[2]
ԵնթադասTsezic languages?
Մասն էԴաղստանյան լեզուներ
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Դաղստան Դաղստան
Խոսողների քանակ5 մարդ (2010)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[3]
Դասակարգումիբերակովկասյան լեզվաընտանիք
Գրերի համակարգչկա և unwritten language?
IETFgin
ISO 639-3gin

Գինուխերեն, իբերակովկասյան ընտանիքի դաղստանյան լեզուների ավարական խմբի դիդոյական (ցեզյան) ենթախմբի լեզու։ Խոսում են Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության Գենուխ գյուղում և հանրապետության այլ վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Մախաչկալայում[4][5]: Խոսողների թիվը մոտ 600 է։ 2010 թվականի մարդահամարի ժամանակ գինուխերենը մայրենի լեզու է նշել ընդամենը 5 մարդ, այնինչ 2002 թվականի մարդահամարի ժամանակ 548 մարդ էր[6]: Այս վերջին տվյալը մոտ է լեզվաբանների գնահատմանը։ 2010 թվականի մարդահամարի տվյալը թերևս սխալ է կամ գինուխերեն խոսողներին հաշվառել են ավարերեն խոսողների հետ։

Գինուխերենի մասին առաջին տվյալները 1916 թվականին հավաքել է ազգագրագետ Ա. Կ. Սերժպուտովսկին։ Ծագումնաբանորեն առավել մոտ է ցեզերենին։

Բարբառային տարբերակում չունի։ Անգիր է։ Գինուխցիների մեջ տարածված են ավարերենը և ռուսերենը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան, Հայկ. ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1975, էջ 73:
  • Forker, Diana. A Grammar of Hinuq. Mouton Grammar Library [MGL] 63. DE GRUYTER Mouton, 2013. - 827 pages. ISBN 978-3-11-030397-

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. https://iso639-3.sil.org/code/gin
  3. Atlas of the World's Languages in Danger
  4. http://www.ethnologue.com/language/gin
  5. Коряков Ю. Б. Атлас кавказских языков. М.: Институт языкознания, 2006
  6. Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года