Գիմսյոյ , Նորվեգիայի վարչական միավորներից մեկն է, գյուղ Նուրլանում։ Գիմսյոյը հիմնականում համընկնում է Գիմսյոյ կղզու հետ որպես Աստվագոյա մեծ կղզու մի մաս։ Երկուսն էլ գտնվում են Լոֆոտենյանկղզեխմբում[1]։
Գիմսյոյ գյուղը հայտնի է նաև Գիմսյոյսանդ անունով։ Համայնքը գտնվում է Գիմսյոյի հյուսիսարևելյան և Saupsted-ի և Vinje-ի հարավարևելյան մասում։ Գյուղում է գտնվում Գիմսյոյի եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է փայտից։ Այն օծվել էր 1876 թվականի հոկտեմբերի 18-ին և ուներ 300 նստատեղ։ 1887 և 1906 թվականների փոթորկից հետո վերանորոգվել էր, նաև վերակառուցվել էր 1954-1955 թվականներին։
Գիմսյոյի մունիցիպալիտետը հիմնադրվել է 1856 թվականին, երբ բաժանվել է Vagan-ից։ Նախապես Գիմսյոյը ունեցել է 987 բնակիչ։ 1964 թվականի հունվարի 1-ին այն ձուլվել է Սվոլվերի հետ։ Նախքան միավորվելը Գիմսյոյն ուներ 1.551 բնակիչ[2]։