Գթության գնացք
Գթության գնացք ռուս.՝ Поезд милосердия | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Ուղեկիցները |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իսկանդեր Խամրաև |
Սցենարի հեղինակ | Վերա Պանովա |
Դերակատարներ | Վալենտին Զուբկով, Միխայիլ Եկատերինինսկի, Ալլա Տարասովա, Ժաննա Պրոխորենկո և Եվգենի Լեբեդև |
Օպերատոր | Կոնստանտին Ռիժով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 87 րոպե |
«Գթասրտության գնացք» (ռուս.՝ «Поезд милосердия»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ[1], որը 1964 թվականին բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Իսկանդեր Խամրաևի կողմից[2]։ Վերա Պանովայի «Спутники» վիպակի առաջին էկրանավորումն է։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1965 թվականի փետրվարի 22-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է սանիտարական գնացքի մարտական առօրյայի մասին։ Սանիտարական էշելոնները Հայրենական մեծ պատերազմի տարիներին անվանել են «կյանքը փրկող գնացքներ»։ Նման գնացքներից մեկում առաջին անգամ հանդիպել են տարբեր բնավորության, տարիքի և սովորությունների մարդիկ։ Չորս տարի պատերազմի ճանապարհներով շրջում է գթասրտության գնացքը՝ ճակատից տարհանելով վիրավորներին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վալենտին Զուբկով – Դանիլով
- Միխայիլ Եկատերինինսկի – Բելով
- Էմմա Պոպովա – Յուլյա Դմիտրիևնա
- Ժաննա Պրոխորենկո – Լենա Օգորոդնիկովա
- Եվգենի Լեբեդև – Սուպրուգով
- Գալինա Դաշևսկայա – Ֆաինա
- Ելենա Կորոլյովա – Վասկա Բուրենկո
- Վլադիմիր Ռեցեպտեր – Նիզվեցկի
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Վերա Պանովա
- Ռեժիսոր՝ Իսկանդեր Խամրաև
- Գլխավոր օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
- Նկարիչ՝ Միխայիլ Իվանով
- Կոմպոզիտոր՝ Մարատ Կամիլով
1944 թվականի դեկտեմբերին թերթի խմբագրության հանձնարարությամբ Վերա Պանովան երկու ամսվա ընթացքում չորս չվերթ է կատարել № 312 «օրինակելի» ռազմասանիտարական գնացքով դեպի մարտերի վայրեր՝ տարհանելու վիրավորների, որից հետո հրապարակել է «Спутники» (1946, Ստալինյան մրցանակ, 1947) վիպակը, որը գրողին լայն ընթերցողական ճանաչում է բերել։
«Գթասրտության գնացքը» ֆիլմը Վերա Պանովայի վիպակի առաջին էկրանավորումն է։ 1975 թվականին ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոն այդ վիպակի հիման վրա բեմադրել է «Մնացած ամբողջ կյանքում» քառասերիանոց գեղարվեստական ֆիլմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գթասրտության գնացք» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Գթասրտության գնացք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Поезд милосердия»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ««Поезд милосердия»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- Кино-Театр.ru
|