Գերնորմատիվային պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերնորմոտիվային պաշարներ, ձեռնարկություններում սահմանված նորմատիվից ավելի գոյացած պաշարներ։ Գերնորմոտիվային պաշարների չափերը որոշելու համար շրջանառու միջոցների փաստացի մնացորդները համեմատվում են շրջանառու միջոցների նորմատիվի (պլանային գումարի) հետ։ Որոշ դեպքում (օրինակ, սեզոնային ձեռնարկություններում) այդ մնացորդները պլանավորվում են։ Արտադրանքի թողարկման պլանի գերակատարման դեպքում ձեռնարկությունում կարող է կուտակվել ապրանքանյութական արժեքների Գերնորմոտիվային պաշարներ։ Սակայն հաճախ շրջանառու միջոցների գերնորմատիվային մնացորդները լինում են ցածրորակ արտադրանքի թողարկման, արտադրական ծրագրերի փոփոխման, ձեռնարկությունների մատակարարման պլանների խախտման հետևանք։ Ցածրորակ արտադրանքի գերնորմատիվային մնացորդները և ավելորդ ու ոչ պիտանի ապրանքանյութական արժեքները բանկի կողմից վարկավորվում են բացառության կարգով, գանձվում է համեմատաբար բարձր տոկոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 63 CC-BY-SA-icon-80x15.png