Գերմանական կայսրության 8-րդ բանակ
Գերմանական կայսրության 8-րդ բանակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | German Empire field army? |
Երկիր | Գերմանական ռայխ |
Մտնում է | Գերմանական կայսրական բանակ |
Տեղաբաշխում | Արևելյան Պրուսիա |
Ստեղծվեց | օգոստոսի 2, 1914 |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ և Second Battle of the Masurian Lakes? |
Լուծարվեց | նոյեմբեր 1918 |
Գերմանական կայսրության 8-րդ բանակ (գերմ.՝ 8. Armee), գերմանական բանակ, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Մարտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Գերմանիան, իրականացնելով Շլիֆենի նախագիծը, հիմնական ուժերը (7-րդ բանակը) տեղակայել էր Արևմտյան ճակատում, Արևմուտքում Ռուսական կայսրության դեմ կենտրոնացնելով ընդամենը մեկ բանակ՝ 8-րդ բանակը։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից 8-րդ բանակը գտնվել է Արևելյան ճակատում՝ Արևելյան Պրուսիայում։
Գերմանական կայսրության 8-րդ բանակի կազմում ընդգրկված էին 4 բանակային կորպուսներ[1]։ Գերմանական զորքերըа, օգտագործելով տեղանքի առանձնահատկությունները, չէին զբաղեցրել ամբողջական ռազմաճակատը, այլ ըստ կորպուսների, տեղակայվել էին առանձին պաշտպանական շրջաններում, որտեղից վերաքհսկում էին հիմնական ուղղությունները։ Գերմանական հրամանատարությունը, ընդհանուր առմամբ, Արևելյան ռազմաճակատում տեղակայել էր 15 հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներ, 1044 հրացանակիր, այդ թվում՝ 156 խոշոր տրամաչափի՝ ընդհանուր առմամբ՝ 2000 մարդ գեներալ-գնդապետ Պրիտվից ունդ Գրաֆոնի հրամանատարությամբ[1]։ Գերմանական բանակի հիմնական առաջադրանքը Արևելյան Պրուսիայի պաշտպանությունն ու ավստրո-հունգարական զորքերին օգնություն ցույց տալն էր, որոնք, ըստ գերմանական հրամանատարության, Ռուսաստանի դեմ պայքարում պետք է ունենային առաջնային դեր։
Ակտիվորեն մասնակցել է Արևելյան Պրուսիայի մարտերին ընդդեմ ռուսական բանակի, մասնավորապես՝ Արևելապրուսական ռազմագործողությանը, Մազուրյան ճակառամարտին։
Բանակի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի սեպտեմբեր՝
- 1-ին ԲԿ (հրամանատար Գերման ֆոն Ֆրանսուա)
- 1-ին պահեստային ԲԿ (հրամանատար Օտտո ֆոն Բելով)
- 1-ին պահեստային հետևակային դիվիզիա
- 36-րդ պահեստային հետևակային դիվիզիա
- 17-րդ ԲԿ (հրամանատար Ավգուստ ֆոն Մակենզեն)
- 35-րդ հետևակային դիվիզիա
- 36-րդ հետևակային դիվիզիա
- 20-րդ ԲԿ (հրամանատար գեներալ Ֆրիդրիխ ֆոն Շոլց)
- 37-րդ հետևակային դիվիզիա
- 41-րդ հետևակային դիվիզիա (գեներալ-մայոր Լեո Սոնտագտ)
- 3-րդ պահեստային դիվիզիա
- 1-ին լեռնահրաձգային դիվիզիա (գեներալ-լեյտենանտ Գեորգ Ֆրայհեր ֆոն դեր Գոլց)
- 6-րդ լեռնահրաձգային բրիգադ
- 70-րդ լեռնահրաձգային բրիգադ
- 1-ին հեծելազորային դիվիզիա
Հրամանատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակսիմիլիանի Պրիտվից ունդ Գրաֆոն (1914)
- Պաուլ ֆոն Գինդենբուրգ (1914)
- Ֆրից ֆոն Բելով (1914—1916)
- Գյունթեր ֆոն Կիրբախ (1917-1918)
- Հյուգո ֆոն Կատեն (1918)