Շլիֆենի նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շլիֆենի նախագիծ, Գերմանական կայսրության ռազմական ղեկավարության մշակած մարտավարական նախագիծ, որն անվանվել է գերմանական Գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալֆրեդ ֆոն Շլիֆենի անունով, ում հրամանատարության ներքո 1905 թվականին այն մշակվել է: Ընդհանուր առմամբ Շլիֆենի նախագիծն իրենից ներկայացնում է Շլիֆենի կողմից գրված և 1905 թվականի դեկտեմբեր ամսով թվագրված Ֆրանսիայի հետ պատերազմի հուշագիր[1][2]:

Իր զբաղեցրած պաշտոնից Ֆոն Շլիֆենի հեռանալուց հետո նախագիծն արդիականացվեց, որի աշխատանքներին մասնակցեց գեներալ Հելմուտ ֆոն Մոլտեն:

Շլիֆենի նախագծի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Բիսմարկի ժամանակներից երկու ռազմաճակատով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ պատերազմ վարելը համարվում էր ոչ միայն անհնարին, այլև ընկալվում էր որպես ռազմական ինքնասպանություն Պրուսիայի համար, որը միավորում էր գերմանական պետությունները:

Այնուամենայնիվ, 1879 թվականից պրուսիական Գլխավոր շտաբը սկսեց մշակել նախագիծ, որը հնարավորություն կտար Երկակի միությանը հաջողությամբ պատերազմել երկու ռազմաճակատով: Վերամշակված նախագծի առաջին հրատարակությունը պատրաստ էր արդեն 1905 թվականին:

Նախագծի արդիականացված տարբերակն ենթադրում էր Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակի հասնել Առաջին համաշխարհային պատերազմի առաջին ամսվա ընթացքում: Սակայն Անտանտի երկրների մի շարք համատեղ հակաքայլերի, այդ թվում նաև՝ նախօրոք չնախատեսված Ֆրանսիայի հակագրոհները Մառնի ճակատամարտում, «Փախուստ դեպի ծով» գործողության, ինչպես նաև Արևելյան Պրուսիայում ռուսական բանակի առաջխաղացման ժամանակ, խափանեցին Շլիֆենի նախագծի իրականացումը, ինչի հետևանքով երկրներն անցան դիրքային պատերազմի, որը տևեց մի քանի տարի:

Շլիֆենի նախագծի գնահատականները մինչ օրս հանդիսանում են ռազմական և քաղաքացիական պատմաբանների վեճերի առարկա: Մասնավորապես, Տ.Ցուբերը պնդում է, որ 1914 թվականին գերմանական առաջխաղացումն չի իրականացվել Շլիֆենի կողմից մշակված որևէ նախագծի համապատասխան, որով նա առաջարկում էր իրականացնել երկաթուղային մարտահնարք հանկարծակի հակագրոհներ կատարելու համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]