Գերբարձր հաճախականության թերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերբարձր հաճախականության թերապիա (УВЧ-թերապիա), գերբարձր հաճախականության Էլեկտրական դաշտը բուժիչ նպատակով օգտագործելու մեթոդ։ Կատարվում է հատուկ ապարատների միջոցով, որոնք 3.107-3.108 հց հաճախականությամբ (ալիքի երկարությունը 1-10 մ) չմարող Էլեկտրամագնիսական տատանումների գեներատորներ են։ Նրա բուժիչ ազդեցությունը որոշվում է այն տաքությամբ, որն առաջանում է հյուսվածքների կողմից Էլեկտրական էներգիայի կլանման հետևանքով, ինչպես նաև Էլեկտրական տատանումներով մարմնի օրգաններում և հյուսվածքներում նյարդային ընկալիչների գրգռման շնորհիվ։ Ունի հակաբորբոքային, ներծծող և ցավը հանսգտացնող ազդեցություն։ Ի տարբերություն դիաթերմիայի, այն նպատակահարմար Է ջերմությունը վատ հաղորդող հյուսվածքների (ոսկրային, ճարպային) ախտահարումների բուժման համար։ Ցուցված է ոսկրերի և փափուկ հյուսվածքների սուր, ենթասուր, վարակիչ, թարախային պրոցեսների, հոդերի, ավշային հանգույցների և ծայրամասային նյարդերի բորբոքումների դեպքում։ Հակացուցված Է տուբերկուլոզի, չարորակ նորագոյացությունների, արտերիոսկլերոզի և արյունահոսային նախատրամադրության ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 29 CC-BY-SA-icon-80x15.png