Գետնից բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաները խաղում «հատել ճահիճը» խաղը: Ունեն սահմանափակ կղզիներ (տախտակներ), որոնց վրա կարող են կանգնել և անցնել ճահիճը։

Գետնից բարձր (The floor is lava, բառացի թարգմ․՝ հատակը լավա է), ակտիվ բակային խաղ, խաղում են երկու և ավելի մասնակից[1]։ Խաղացողները պատկերացնում են՝ իբր հատակը պատված է լավայով (կամ որևէ այլ մահացու նյութով), և պետք է խուսափեն գետնին դիպչելուց, քանի որ գետնին դիպչելը «մահացու»է[2]։

Խաղի կանոններ և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ ընտրում են կենտրոնական խաղացողին՝ խաղավարին։ Նրա խնդիրն է խաղից հեռացնել մյուսներին։ Երբ խաղավարը բացականչում է՝ «հատակը լավա է», մյուս մասնակիցները պետք է շտապեն 5 վայրկյանում մագլցել կամ ցատկել գետնից բարձր որևէ տեղ այնպես, որ չդիպչեն հատակին[1]։ Խաղից դուրս են մնում նրանք, ովքեր չեն հասցնում բարձրանալ, իսկ խաղը շարունակվում է մյուսների հետ։

Խաղացողներին արգելվում է երկար ժամանակ մնալ նույն վայրում՝ առանց իջնելու։ Խաղի փուլերը համապատասխանում են խաղավարի «հատակը լավա է» հրահանգին։ Յուրաքանչյուր փուլից հետո մասնակիցները պետք է նորից իջնեն գետնին և վազվզեն այնքան, քանի դեռ չի հնչել հաջորդ հարահանգը։

Մանկական խաղահրապարակներում խաղալու դեպում սովորաբար պայման է դրվում, որ «լավայից փրկում են» միայն գետնից բավականաչփ բարձր մակերևույթները, իսկ գետնին լցված ավազը, մանրախիճը, ռետինե գորգը կամ գետնի բարձրությունից քիչ տարբերությամբ այլ առարկաների վրա չի կարելի բարձրանալ։ Գետին են համարվում նաև հարակից փայտե հարթակները, որոնց վրա նույնպես չի կարելի բարձրանալ։ Որոշ դեպքերում նույնիսկ կարելի է պայմանավորվել, որ փրկել կարող են միայն որոշակի գույն կամ ձև ունեցող բարձր մակերևույթները։

Կա խաղի մեկ այլ տարբերակ էլ, որի դեպքում, եթե հատակը մեկ անգամ արդեն դարձել է լավա, դրա վրա այլևս չի կարելի կանգնել մինչև խաղի ավարտը։ Ընդ որում, պահանջվում է չմնալ նույն տեղում, պետք է մագլցել այլ բարձր տեղեր՝ ցատկելով մի առարկայից մյուսը և չդիպչել գետնին։

Գործնական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ իրական կյանքում (իսկական լավայով) խաղը կավարտվի մի քանի վայրկյանում[3]։ Ընդ որում, էական չէր լինի՝ տանն են խաղացել, թե փողոցում։ Լավայի վերևում գտնվող օդի ջերմաստիճանը շատ արագ կբարձրանար և կհանգեցներ բոլոր խաղացողների մահվանը[2]։ Իրենց հաշվարկներում նրանք կիրառել են Ստեֆան-Բոլցմանի օրենքը։ Հաշվի է առնվել նաև կոնվեկտիվ ջերմափոխանակությունը[2]։

Գիտնականները, սակայն, եկել են այն եզրակացության, որ տեսականորեն հնարավոր կլիներ խաղալ այս խաղի մեկ այլ տարբերակ, որը նրանք անվանել են «պատերը լավա են»։ Խաղասենյակը չպետք է ունենա առաստաղ, իսկ խաղացողները պետք է աշխատեն չշնչել հրաբխային գազերը։ Բացի այդ, խաղի փուլերը պետք է ունենան բավականին կարճ ընթացք[2]։

Խաղի այլ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղը նման է մանկական մեկ այլ՝ «Փիսիկն անկյուն է ուզում» խաղին, որտեղ սենյակի անկյուննները զբաղեցրած երեխաները «ապահով» են, մինչդեռ փիսիկը՝ կենտրոնական խաղացողը, գտնվում է սենյակի մեջտեղում և փորձում է զբաղեցնել դատարկ անկյունը, իսկ մյուս խաղացողները սլանում են մի անկյունից մյուսը։ Այս խաղը հաճախ խաղացել են դպրոցական կացարաններում, որտեղ սրահի պատերի երկայնքով նստարանները օգտագործվել են որպես հարթակներ, որոնք միանում էին անկյունին, մինչդեռ հատակով անցնող խաղացողները կարող էին բռնվել փիսիկի կողմից։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Современные игры. Во что играют сегодня дети во дворах?». АиФ Аргументы и факты в Беларуси. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Cheryl Hurkett (2014 թ․ մայիսի 30). Journal of Interdisciplinary Science Topics, Volume 3. Lulu.com. էջեր 37–. ISBN 978-1-291-89896-5. Արխիվացված է Հոկտեմբեր 30, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  3. Исследовалась версия игры, в которой после её начала касаться пола вообще нельзя.