Գեորգի Յարցև
Գեորգի Յարցև ռուս.՝ Гео́ргий Алекса́ндрович Я́рцев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1948[1] |
Ծննդավայր | Նիկոլսկոե, Կոստրոմսկոյ շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 2022[2] (74 տարեկան) |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ և մարզիչ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgi Yartsev Վիքիպահեստում |
Գեորգի Ալեքսանդրովիչ Յարցև (ռուս.՝ Гео́ргий Алекса́ндрович Я́рцев, ապրիլի 11, 1948[1], Նիկոլսկոե, Կոստրոմսկոյ շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 2022[2]), խորհրդային ֆուտբոլիստ (հարձակվող), խորհրդային և ռուս ֆուտբոլի մարզիչ, 2003-2005 թվականներին եղել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Յարցևը ծնվել է 1948 թվականի ապրիլի 11-ին բազմանդամ ընտանիքում։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Կոստրոմայի բժշկական դպրոցը, որն ավարտել է բուժակի որակավորամբ։ Ուսումնառության տարիներին հանդես է եկել Կոստրոմայի «Թեքմաշ» ակումբում։ 1970 թվականին՝ ծառայություն տարիներին, 1 խաղ է խաղացել ԲԿՄԱ-ի կազմում (փոխարինման էր դուրս եկել Երևանում), սակայն մարզումների ընթացքում ստացած վնասվածքի պատճառով չի ընդգրկվել ակումբում։ Հետագա ծառայությունը շարունակել է Սմոլենսկի «Իսկրա» բանակային ակումբում, որտեղ մինչև 1970 թվականը նա անցկացրել է 43 հանդիպում և խփել 13 գոլ։ Զորացրվելուց հետո նա մեկ խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի կազմում և վնասվածք ստանալուց հետո թողել ակումբը։
1965-1967 և 1975-1976 մրցաշրջանում Յարցևը հանդես է եկել Կոստրոմայի «Սպարտակի» կազմում, իսկ 1973-1974 թվականի մրցաշրջանում՝ Գոմելի «Գոմելում»։ Յարցևի տաղանդն ամբողջությամբ բացահայտվել է 30 տարեկանում, երբ նրան Մոսկվայի «Սպարտակ» հրավիրեց ակումբի մարզիչ Կոնստանտին Բեսկովը։ Խաղի ընթացքում նա համագործակցել է կիսապաշտպան Յուրի Գավրիլովի հետ, որի փոխանցումից էլ նա խփել է իր գոլերի մեծ մասը։ Ակումբում հաջող խաղի շնորհիվ նա հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական։
ԽՍՀՄ առաջնություններում նա անցկացրել է 82 հանդիպում, խփել 38 գոլ։ Յարցևը 19 գոլով ճանաչվել է 1978 թվականի ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու, 1979 թվականին դարձել է երկրի չեմպիոն, իսկ մեկ տարի անց «Սպարտակի» կազմում նվաճել է ՝ առաջնության արծաթե մեդալ։ Մոսկովյան ակումբում իր կարիերայի ընթացքում Յարցևն անցկացրել է 116 հանդիպում և խփել է 55 գոլ։
1981 թվականին Գեորգի Յարցևը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է 40 հանդիպում և խփել է 12 գոլ։
Յարցևն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է 1982 թվականին՝ Մոսկվայի «Մոսկվիչ» ակումբում։
Նա եղել է Մոսկվայի «Սպարտակի», «Դինամոյի», «Ռոտորի», «Տորպեդոյի», «Օրխեյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Յարցևն աշխատել է նաև որպես հեռուստամեկնաբան Ռոսիա 2 հեռուստաալիքում, մեկնաբանել 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։
Նա եղել է Մոսկվայի «Սպարտակի», «Դինամոյի», «Ռոտորի», «Տորպեդոյի», «Օրխեյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Յարցևն աշխատել է նաև որպես հեռուստամեկնաբան Ռոսիա 2 հեռուստաալիքում, մեկնաբանել 2002 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։
2016 թվականի ամռանը դարձել է «Տամբով» ակումբի գլխավոր տնօրենը[3]։ Եղել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ։ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Վլադիմիր Պուտինին[4]։
Գեորգի Յարցևը մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին, Մոսկվայում[5][6][7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը֊Լյուբով (հանդիպել է Սմոլենսկում)
- Դուստրը- Քսենիա
- Որդին֊Ալեքսանդրը (1972-2007), աշխատել է «Սպարտակի» մանկական թիմում։ 2007 թվականի փետրվարի 19-ին բռնության հետքերով մահացած են գտել սեփական բնակարանում[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Москва футбольная. Люди. События. Факты: Справочник / Автор-составитель А. В. Савин. — М.: Терра-Спорт, 2000. — 560 с., ил.
- «Футбол — 1979». Справочник-календарь. Составитель А. Соскин. — Москва: Пресс-бюро Центрального стадиона имени В. И. Ленина, 1979.
- Матвеев А. Георгий Ярцев. Я плоть от плоти спартаковец! М.: Эксмо, 2012. — 288 с. — (Спорт в деталях). — 3100 экз., ISBN 978-5-699-55116-3
- Колосков, Вячеслав Иванович В игре и вне игры. — М.: Детектив-Пресс, 2008. — 228 с.
- Рабинер, Игорь Яковлевич Наша футбольная Russia. — М.: ОЛМА Медиа Групп, 2008. — 480 с. — ISBN 978-5-373-02216-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Источник: скончался бывший тренер сборной России Георгий Ярцев (ռուս.)
- ↑ «Тамбов» объявил о назначении Ярцева на пост гендиректора
- ↑ Продвижением Putin Team занялся продюсер «Любэ» и «Иванушек International» Игорь Матвиенко Meduza, 22.01.2018
- ↑ Андрей Панков. «Последнее интервью в жизни великий Ярцев дал ровно неделю назад. Видео». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Умер легендарный игрок «Спартака» и тренер сборной России Георгий Ярцев
- ↑ Умер бывший главный тренер сборной России Георгий Ярцев
- ↑ Убит сын Георгия Ярцева Արխիվացված 2014-04-08 Wayback Machine. Газета. Ru.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Յարցև» հոդվածին։ |
|
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Հուլիսի 15 մահեր
- 2022 մահեր
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ