Գեորգի Միրզոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Կոստանտինի Միրզոև
ռուս.՝ Георгий Константинович Мирзоев
Ծնվել էապրիլի 16, 1933(1933-04-16)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 23, 2018(2018-02-23) (84 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
ԱշխատավայրՈւԱԶ, ԱվտոՎԱԶ և Togliatti State University?
Զբաղեցրած պաշտոններQ4139201?
Պարգևներ և
մրցանակներ
Q4188011?
ԱնդամությունRussian Academy of Engineering?

Գեորգի Կոստանտինի Միրզոև (ռուս.՝ Мирзоев, Георгий Константинович, ապրիլի 16 1933թ., Թբիլիսի, Վրացական ԽՍՀ - փետրվարի 23 2018թ., Ռուսաստան), հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր: 1976-1998 թվականներին եղել է «ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր։ Եղել է Ռուսական ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Միրզոևը ծնվել է Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում 1933 թվականի ապրիլի 16-ին։ Հայրական կողմից հայ է։ Հայտնի է, որ նրա հայրը և պապը աշխատել են Թբիլիսիի վագոնավերանորոգչական գործարանում[1]։

1956 թվականին Միրզոևն ավարտել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան և աշխատանքի ուղեգրվել Ուլիանովի ավտոմոբիլային գործարան (ՈւԱԶ)։

1976 թվականի հունիսի 2-ին Ավտոմոբիլային արդյունաբերության նախարարության թիվ 246 հրամանով Գ. Միրզոևը նշանակվել է «ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր։

Գ. Միրզոևի գլխավորությամբ սկիզբ դրվեց ՎԱԶ-2121 Նիվա, «05», «07», «010», «Օկա», ՎԱԶ-2123 ավտոմեքենաների արտադրությանը, սկսվեցին «Կալինա» և «Պրիորա» ավտոմեքենաների նախագծման աշխատանքները։

«ԱվտոՎԱԶ» ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնից հեռանալուց հետո Գ.Միրզոևն իր գաղափարակիցների հետ ստեղծեց «ԱՆՏԵԼ» ավտոմեքենան։

Գ. Միրզոևը դասավանդել է Տալյատիի պետական համալսարանում։

Երկար տարիներ բնակվել է Մոսկվայում: Մահացել է 2018 թվականի փետրվարի 23-ին[2]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի սեպտեմբերի 6-ին Գ.Միրզոևն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր կոնստրուկտոր» կոչման[3]: 2006 թվականին ջրածնային էներգետիկայի զարգացման համար պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության պատվո դիպլոմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]