Գեորգի Դիմիտրովի հուշարձան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Դիմիտրովի հուշարձան
Տեսակհուշարձան
ՔանդակագործԿոնստանտին Մերաբիշվիլի
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Գեորգի Դիմիտրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Георгию Димитрову), բուլղարացի պետական և քաղաքական գործիչ, բուլղարական և միջազգային կոմունիստական շարժման գործիչ Գեորգի Դիմիտրովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Տեղադրվել է 1972 թվականին Մոսկվայի Բոլշայա Յակիմանկա փողոցում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Կոնստանտին Մերաբիշվիլին, Մերաբ Մերաբիշվիլին և ճարտարապետ Ռ. Ն. Գվոզդևը[1]։ Հուշարձանն ունի հայտարարված մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Կոնստանտին Մերաբիշվիլին 1934 թվականին կերտել է բուլղարացի կոմունիստական գործիչ Գեորգի Դիմիտրովի (1882-1949 թթ.) դիմաքանդակը բնօրինակից 1934 թվականին, երբ հանգստանում էր Բորժոմիում Լայպցիգի գործընթացից հետո[3]։ ԽՍՀՄ-ում Գեորգի Դիմիտրովի ծննդյան 90-ամյակի առթիվ որոշվեց Մոսկվայի նրա անունը կրող փողոցում (այժմ՝ Բոլշայա Յակիմանկա)՝ Առափնյա տնից ոչ հեռու, որտեղ 1934-1945 թթ. ապրել է Դիմիտրովը, տեղադրել նրա հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1972 թվականի հունիսի 16-ին[1]։ Բացման արարողությունը կատարել է Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ֆեոդորովիչ Պրոմիսլովը[4], ապա բացման խոսքով հանդես է եկել ԽՍԿԿ Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Վիկտոր Գրիշինը[5]։ Ներկա են գտնվել նաև Բուլղարիայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ Թոդոր Պավլովը և ԲԿԿ կենտրոնական կոմիտեի անդամ ԽՍՀՄ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Ստոյան Գյուրովը[6]։

Գեորգի Դիմիտրովի բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Նա, կարծես, կանգնած է բեմին և կրակոտ հեղափոխական ելույթով դիմում է ժողովրդին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Кожевников Р. Ф. Памятник Димитрову Г. М. // Скульптурные памятники Москвы. — М.: Московский Рабочий, 1983.
  2. Вестник Мэра и Правительства Москвы № 65 ноябрь 2011 (2189)(չաշխատող հղում)
  3. Москва-80: олимпийский путеводитель
  4. The Daily Review, Том 18. 1972
  5. Гришин В. В. Избранные речи и статьи. 1979
  6. 6,0 6,1 Памятник Георгию Димитрову // «Огонёк». 1972
  7. Москва: диалог путеводителей. Московский рабочий, 1985