Jump to content

Գեորգի Բիբիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Բիբիկով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14 (27), 1903
ԾննդավայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 8, 1976(1976-08-08) (72 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Գեորգի Բիբիկով (ռուս.՝ Георгий Николаевич Бибиков, նոյեմբերի 14 (27), 1903, Պոլտավա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8, 1976(1976-08-08), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, պատկերազարդ, մոնումենտալիստ և թատերական նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 14-ին Պոլտավայում[2]։ 1920-1925 թվականներին սովորել է Օմսկի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում, իսկ 1925-1930 թվականներին սովորել է Լենինգրադյան բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանում` Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում։ Դիպլոմային նկարը եղել է «Ֆիզկուլտուրա»[3] նկարը։

1920 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Եղել է «Արվեստի աշխատավորների միություն» (1921 թվականից), «Հոկտեմբեր» (1930-1932 թվական) գեղարվեստական միությունների անդամը և ցուցորդը։ 1932 թվականից դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նկարել է ժանրային նկարներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ Ներկայացումներ է ձևավորել։ «Բեռնակիրները» (1926 թվական), «Ապակեգործը»[4] (1927 թվական), «Երիտասարդ կարմիրնավատորմայինները համազգեստ են ստանում» (1933 թվական), «Ստրատոստատ Օսոավիախիմ»[5] (1935 թվական), «Սերգեյ Կիրովը` «Էլեկտրոսիլա» գործարանում» (1936 թվական), «Ողջույն հաղթողներ» (1937), «Նատյուրմորտ»[6] (1953 թվական), «Խրամատային ճշմարտություն» (1957 թվական), «Վառոդիները»[7] (1958 թվական), «Աշուն»[8] (1962 թվական) և այլ նկարների հեղինակ է։

Մահացել է 1976 թվականի օգոստոսի 8-ին Լենինգրադում` 73 տարեկան հասակում։

Գեորգի Բիբիկովի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.7.
  2. Бибиков Георгий Николаевич
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.32.
  4. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 67-68.
  5. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. СПб, Palace Editions. 1997. С. 68.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.35.
  7. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.7.
  8. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.8.
  • Выставка «Художники РСФСР за 15 лет». Живопись, графика, скульптура. Л,, 1932. С. 25.
  • Художественная выставка «15 лет РККА». Л., 1933. С. 26.
  • 1-я выставка ленинградских художников. Л., 1935. С. 13.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.35.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.9.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.7.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.8.
  • Художники народов СССР. Биографический словарь. Т. 1. — М., Искусство, 1970. — с.394.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.7.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. Т. 8.. СПб, Palace Editions. 1997. С. 67-68.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.383, 385, 402, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.32.