Գենադի Գատիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Գատիլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1950(1950-08-25) (73 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան և Բարեկամության շքանշան

Գենադի Գատիլով (ռուս.՝ Генна́дий Миха́йлович Гати́лов , օգոստոսի 25, 1950(1950-08-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1972 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1972-1977 թվականներին՝ Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար, ատտաշե։
  • 1977-1980 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի երրորդ քարտուղար։
  • 1980-1984 թվականներին՝ երկրորդ քարտուղար, Հորդանանում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար։
  • 1984-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության առաջին քարտուղար, խորհրդական, փորձագետ, բաժնի պետ։
  • 1992-1997 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական, քաղաքական ռեֆերենտուրայի վարիչ։
  • 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1999-2004 թվականներին՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ։
  • 2004 թվականի մարտից մինչև հուլիսը եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար։
  • 2004-2008 թվականներին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ավագ խորհրդական։
  • 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։
  • 2011 թվականի հունվարի 24-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարաի տեղակալ[1]։
  • 2018 թվականի հունվարի 31-ից հանդիսանում է Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև Ժնևում զինաթափման խորհրդաժողովին առընթեր մշտական ներկայացուցիչը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1999 թվականի փետրվարի 20)[3]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի հունիսի 18)[4]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հուլիսի 12)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]