Գենադի Գագուլիա
Գենադի Գագուլիա | |
![]() | |
Կրթություն՝ | Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 4, 1948 |
Ծննդավայր | Լիխնի, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանի օր | սեպտեմբերի 8, 2018 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Միսրա, Աբխազիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Գենադի Գագուլիա (աբխ.՝ Геннадии Леонид-иҧа Гагәлиа, հունվարի 4, 1948, Լիխնի, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 2018, Միսրա, Աբխազիայի Հանրապետություն), աբխազ քաղաքական գործիչ, Աբխազիայի վարչապետ (1995-1997, 2002-2003, 2018)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի շինարարական ֆակուլտետը։ 1973-1977 թվականներին՝ շինվարպետ, աշխղեկ, գլխավոր ճարտարագետ, շինարարական տեղամասի պետ, 1977-1986 թվականներին՝ Ռիցա լճի հանրային սննդի կոմբինատի տնօրենի տեղակալ, 1986-1991 թվականներին՝ Գուդաութի շրջանի սպառողական կոոպերացիայի նախագահ։
1991 թվականից՝ Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մինչտնտեսական կապերի պետական կոմիտեի նախագահ, 1992-1995 թվականներին՝ Աբխազիայի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1995-1997 թվականներին՝ վարչապետ։ 1997 թվականից աշխատել է որպես Պետական Դումայի պատգամավորի օգնական, 2002 թվականին ղեկավարել է Աբխազիայի առևտրա-արդյունաբերական պալատը, 2002-2003 թվականներին կրկին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ 2003-2004 թվականներին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2005 թվականից ղեկավարել է Աբխազիայի առևտրա-արդյունաբերական պալատը[1]։
2018 թվականի սեպտեմբերի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է։ Կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Աբխազիայի Միսրա քաղաքային տիպի ավանի մոտակայքում։ Քաղաքական գործիչը գալիս էր Սոչի քաղաքի օդանավակայանից։ Կառավարության ղեկավարը եղել աբխազական պատվիրակության կազմում և պաշտոնական այցով գտնվում էր Սիրիայում[2]։ Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Գուդաութի շրջանի Լիխնի գյուղում[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, կինը՝ Զաիրա Օտիրբա։ Երկու երեխաների հայր։ Դուստրը՝ Ասիդա և որդին՝ Աստամուրան։ Գագուլիան ունի երկու հարազատ եղբայր՝ Գիվին և Իգորը, ինչպես նաև քույրը՝ Շուշանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Росбизнесконсалтинг, 25 апреля 2018. Президент Абхазии отправил в отставку премьер-министра республики
- ↑ Премьер-министр Абхазии Геннадий Гагулия погиб в ДТП
- ↑ «Погибшего в ДТП премьера Абхазии похоронят 12 сентября в родовом селе». Interfax.ru (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лакоба С. Абхазия после двух империй XIX-XXI вв. // 21st Century COE Program Slavic Eurasian Studies. —Sapporo, 2004. — № 5.