Գենադի Գաբրիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Գաբրիլյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1963(1963-01-20) (61 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի վաստակավոր մարզիչ

Գենադի Գարիկի Գաբրիլյան (ռուս.՝ Геннадий Гарикович Габрилян, հունվարի 20, 1963(1963-01-20)[1]), հայազգի ռուսաստանցի մարզիչ, աթլետիկայի բարձրագույն կարգի մանկավարժ։ Բարձրացատկորդուհի, Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն Մարիա Լասիցկենեի անձնական մարզիչը։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերայի սկզբում նա աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետության Պրոխլադնի քաղաքի թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այնուհետև՝ նույն քաղաքի օլիմպիական հերթափոխի մարզական մանկապատանեկան մարզադպրոցի աթլետիկայի մարզիչ-մանկավարժ, իսկ ավելի ուշ՝ «Կաբարդա-Բալկարական Հանրապետության հավաքական թիմերի մարզական պատրաստության կենտրոն» պետական հաստատության աթլետիկայի մարզիչ[2]։

Գենադի Գաբրիլյանը Մարիա Լասիցկենեի (օրիորդական ազգանունը՝ Կուչինա) ֆիզիկական դաստիարակության առաջին ուսուցիչն էր, որին նա մարզել է 10 տարեկանից[3]։ Երբ Մարիայի արդյունքները սկսեցին աճել, և անհրաժեշտություն առաջացավ նրա հետ մեկնել մրցումների, մարզիչը թողեց դպրոցը։ Այն ժամանակ նա բարձրացատկի մասին հատուկ գիտելիքներ չուներ, տեխնիկան ուսումնասիրում էր այլոց, այդ թվում՝ ամերիկացի հայտնի ցատկորդուհի Շանթե Լոուի ելույթներով[4][5]։

2010 թվականին Մարիայի Վոլգոգրադ տեղափոխվելուց հետո նա 2 տարի մարզվել է Բորիս Գորկովի մոտ[6]։ Այնուամենայնիվ, չհասնելով ցանկալի արդյունքի, նա հետագայում վերադարձել է մարզումների իր հայրենի Պրոխլադնի քաղաք՝ Գաբրիլյանի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ, նրա աշխատանքի շնորհիվ, դարձել է միջազգային կարգի սպորտի վարպետ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն դահլիճում, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն դահլիճում, աշխարհի կրկնակի չեմպիոն (2015, 2017)[7][8][9][10][11][12][13][14][15]։

Մարիայի հետ աշխատելիս Գենադի Գաբրիլյանը կիրառում է մարզուհուն պատրաստելու յուրօրինակ մեթոդաբանություն՝ ամբողջությամբ բացառելով ծանրաձողի հետ աշխատանքը, միաժամանակ ներառելով «մտքերի մարզումը»[16][17][18]։

Գաբրիլյանի սաների թվում են նաև տարածաշրջանային մրցումների չեմպիոն մի շարք այլ մարզիկներ (Հարավային դաշնային շրջան, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն)[19][20]։

Ներկայում Գենադի Գաբրիլյանն աշխատում է որպես աթլետիկայի մարզիչ «Ռուսաստանի հավաքական թիմերի մարզական պատրաստության կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուսաստանի վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչում (2014)[21]
  • «Կաբարդա-Բալկարական Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (2010)[22][23]
  • Աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի երկու դիպլոմ` Ռուսաստանի Դաշնության առաջնության հաղթողի նախապատրաստման համար
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դաշնային գործակալության դիպլոմ
  • Կրթության դաշնային գործակալության դիպլոմ
  • Ռուսաստանի Դաշնության սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարարության պատվոգիր
  • Կաբարդա-Բալկարական Հանրապետության սպորտի նախարարության մրցանակներ[24]
  • Կաբարդա-Բալկարական Հանրապետության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Габрилян празднует день рождения
  2. «Тренерский состав». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  3. Для Марии Кучиной нет авторитетов
  4. К чемпионству Марию Кучину привел тренер-самоучка
  5. Мария из Прохладного(չաշխատող հղում)
  6. Большие перемены в жизни Марии Кучиной
  7. «СКРОМНАЯ МАША — ОЛИМПИЙСКАЯ НАДЕЖДА НАША». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  8. Мария Кучина: «Тренер запрещает мне пересматривать свои прыжки»
  9. «Аве, Мария!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  10. По дороге в Прагу
  11. Спорт и личность. Девушка, которая боится высоты
  12. Тренер Марии Кучиной: «Маша могла выиграть Олимпиаду в Рио»
  13. Мария Кучина: Никогда не ощущала себя королевой!
  14. Мария Кучина: Чемпионкой мира меня сделал тренер
  15. Геннадий Габрилян: «Решение CAS — плевок в российский спорт»
  16. «Мне нужен страх». Мария Кучина — о своей философии прыжков в высоту
  17. Геннадий Габрилян: спортсмен в условиях стресса открывает «комнату с чудесами»
  18. Как Мария Ласицкене стала лучшей легкоатлеткой России
  19. Кучина Мария Александровна(չաշխատող հղում)
  20. Габрилян Г. Г.
  21. «Приказ от 07 октября 2014 г. № 143-нг О присвоении почетного спортивного звания «Заслуженный тренер России»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  22. «Мария Кучина и ее тренер получили государственные награды КБР». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  23. Указ Главы Кабардино-Балкарской Республики от 31.08.2015 № 121-УГ
  24. В КБР наградили лучших спортсменов и их тренеров