Գեղասահքի պատանեկան Գրան պրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղասահքի պատանեկան Գրան պրի
Տեսակfigure skating series?
 ISU Junior Grand Prix Վիքիպահեստում

Գեղասահքի պատանեկան Գրան պրի (անգլ.՝ ISU Junior Grand Prix), միջազգային մրցումների շարք գեղասահորդ պատանիների շրջանում, որը կազմակերպել է չմշկավազորդների միջազգային միությունը։

Այս պատանեկան շարքը ստեղծվել է 1997-98 մրցաշրջանում։ Ծրագրվել է որպես գեղասահքի Գրան պրիի շարքի պատանեկան անալոգ (մեծահասակների համար անցկացվող գեղասահորդներ)։

Անցկացման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան Գրան պրիի յուրաքանչյուր մրցաշրջան բաղկացած է մի քանի փուլերից (մրցաշարեր)։ Յուրաքանչյուր փուլում անցկացվում են մրցումներ և խաղարկվում են մեդալներ չորս դիսցիպլինաներում՝ տղամարդկանց մենասահքում, կանանց մենասահքում, զուգախաղում և սառույցի վրա պարում[1]։ Սովորաբար փուլերը յոթն են, դրանք կարող են իրականացվել տարբեր տարիների տարբեր երկրներում։

Յուրաքանչյուր փուլի արդյունքում գեղասահորդները, կախված զբաղեցրած տեղից, միավորներ են կուտակում։ Չորս դիսցիպլիններից յուրաքանչյուրում վեցական մասնակից (գեղասահորդներ կամ զույգեր), որոնք սեզոնում հավաքել են առավելագույն միավորներ, իրավունք են ստանում հանդես գալ եզրափակիչ մրցաշարում, այսպես կոչված, գեղասահքի Գրան պրիի եզրափակիչում՝ պատանիների շրջանում։ Սկսած 2008-2009 մրցաշրջանից` այն անցկացվում է մեծահասակների եզրափակչի հետ միաժամանակ[2]։

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն մեծահասակների Գրան պրիի շարքի` պատանիներն ընտրվում են ոչ թե վարկանիշով, այլ գեղասահքի իրենց ֆեդերացիայի որոշմամբ։ Մասնակցի նվազագույն տարիքը 13 տարեկան է (պետք է լրացվի մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը), առավելագույնը՝ 19 տարեկան (21 տարի զույգերով կամ սպորտային զույգերով հանդես եկող պատանիների համար)։ Վառ օրինակ՝ Ադելինա Սոտնիկովան, որը ծնվել է 1996 թվականի հուլիսի 1-ին Մոսկվայում, իրավունք չուներ հանդես գալ մրցաշարում մինչև 2010-2011 մրցաշրջանում։

Մրցանակային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան պրի պատանեկան մրցաշարի փուլերում մրցանակային ֆոնդը կազմում է.

Տեղ Փուլերի ընդհանուր գումարը

(Մենասահք)

Եզրափակչի ընդհանուր գումարը

(Մենասահք)

Փուլերի ընդհանուր գումարը

(Զույգեր/Պարեր)

Եզրափակչի ընդհանուր գումարը

(Զույգեր/Պարեր)

1 $2000 $6000 $3000 $9000
2 $1500 $5000 $2250 $7500
3 $1000 $4000 $1500 $6000
4 $3000 $4500
5 $2000 $3000
6 $1000 $1500

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU Junior Grand Prix 2014 - 15 Announcement» (PDF). International Skating Union. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «ISU Junior Grand Prix 2008 - 09 Announcement». International Skating Union. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղասահքի պատանեկան Գրան պրի» հոդվածին։