Գեղամ Կադիմյան
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Գեղամ Գագիկի Կադիմյան | ||||||||||||||||||||
Ազգությունը | Հայ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 19, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Կարպատ» (Լվով) | ||||||||||||||||||||
Համար | 92 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գեղամ Գագիկի Կադիմյանը (հոկտեմբերի 19, 1992[1][2], Արտաշատ, Հայաստան[3]), հայազգի ուկրաինացի ֆուտբոլիստ, Լվովի «Կարպատների» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի «Փյունիկի» սան։ Առաջին մարզիչը եղել է Սերժ Սարգսյանը[3]։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Խարկով հորեղբոր մոտ, որտեղ շարունակեց ֆուտբոլիստի կարիերան «Արսենալի» կազմում։ 16 տարեկանում նորամուտը նշեց «Արսենալի» կազմում՝ երկրորդ լիգայում։ Դրանից հետո խարկովյան ակումբը կորցրեց իր նախկին հզորությունը և Կադիմյանը տեղափոխվեց հայկական «Տիտան» ակումբը, որտեղ անցկացրեց 4 մրցաշրջան։ 2013 թվականի ամռանը հրավիրվեց առաջին լիգայի «Սումի» ակումբը։ Առաջին 13 խաղերում փոխարինման դուրս գալով՝ հարձակվողը 6 գոլ խփեց և արդեն կես տարի անց տեղափոխվեց «Գովեռլա»՝ Պրեմիեր լիգայի թիմ։ Առաջին երեք խաղերում խաղալով Գեղամը 3 գոլ խփեց, իսկ բարձրագույն առաջնությունում խաղաց 1 խաղ՝ խարկովյան «Մետալիստի» դեմ 2014 թվականի մարտի 16-ին։
2014 թվականի ամռանը տեղափոխվեց Դոնցեքի «Օլիմպիկ»։ Նոր ակումբում նորամուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 3-ին Լուգանի «Զարյա» ակումբի դեմ խաղում[4]։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Կադիմյանի պայմանագրի ժամկետը ավարտվել է «Օլիմպիկի» հետ[5]։
2016 թվականի փետրվարին դարձավ Լվովի «Կարպատ» ակումբի ֆուտբոլիստ[6]։ 2016 թվականի մարտի 5-ին նորամուտը նշեց «Կարպատի» կազմում՝ Օդեսայի «Չերնոմորեցայի» դեմ խաղում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարտին հրավիրվեց Հայաստանի հավաքական[7]։ Մարտի 25-ին նորամուտը նշեց հավաքականում՝ 68-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մարկոս Պիզելիի փոխարեն[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 «Кадимян: «Люблю петь и забивать голы»» (ռուսերեն). Артур Валерко, Football.ua. 2013 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Первая победа «Олимпика» в Премьер-лиге!» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2014 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «ФК «Олимпик» благодарит за сотрудничество» (ռուսերեն). Пресс-служба ФК «Олимпик» (Донецк). 2015 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Гегам Кадимян - гравець «Карпат»» (ուկրաիներեն). Информационный центр ФК «Карпаты». 2016 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Գեղամ Կադիմյան. Հայաստանը հայրենիքս է և շատ հաճելի է հրավեր ստանալ հավաքականից
- ↑ «Гегам Кадимян дебютував за збірну Вірменії». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արտաշատ քաղաքում ծնվածներ
- Ալաշկերտի ֆուտբոլիստներ
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Զարյա Լուգանսկի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Վորսկլայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ