Գարունը փոքր քաղաքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարունը փոքր քաղաքում
չինարեն՝ 小城之春
Երկիր Չինաստան
Ժանրռոմանտիկ դրամա[1]
Թվական1948[2]
Լեզուչինարեն
ՌեժիսորՖեյ Մու[1]
Սցենարի հեղինակLi Tian-Ji?
ԴերակատարներՎեյ Վեյ, Լի Վեյ, Shi Yu?, Zhang Hongmei? և Cui Chao-Ming?
ՕպերատորLi Sheng-Wei?
ԵրաժշտությունHuang Yi-Jun?
ՄոնտաժWei Shun-Bao?
ԿինոընկերությունWenhua Film Company
Տևողություն93 րոպե[3]

Գարունը փոքր քաղաքում[4] (չինարեն՝ 小城之春), չինական ռեժիսոր Ֆեյ Մուի մելոդրաման։ Պրեմիերան կայացել է 1948 թվականին։ Սցենարը հիմքում Լի Տյանցզի պատմվածքն է։ Ֆիլմը համարվում է չինական կինոմատոգրաֆիայի դասական գործերից[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է մի ժամանակ բարգավաճած Դայ ընտանիքի մասին։ Դայ Լիյանը՝ ընտանիքի գլխավորը, հաշմանդամ է և նա ամբողջ օրը անցկացնում է իր այգում՝ կարոտելով հին ժամանակները։ Նրա ամուսնությունը Չժոու Յույվենի հետ արդեն վաղուց սիրուց զրկված է, բայց այնուամենայնիվ նրանք հոգ են տանում միմյանց մասին։ Այդ տխուր, բայց անփոխարինելի օրերին հայտնվում է Դայ Լիյանի մանկության ընկերը՝ Չժան Չժիչենը (Լի Վեյ)։ Նա հետաքրքրված է եղել Չժոու Յույվենով մինչև հանդիպելը ամուսնու հետ։ Ֆիլմի մնացած մասը կենտրոնացած է Չժան Չժիչենի զգացմունքների և ամուսնու հանդեպ պարտականությունների հանդեպ կոնֆլիկտի վրա։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեյ Վեյ (韋偉) — Չժոու Յույվեն (周玉紋 Zhōu Yùwén), հերոսուհի,
  • Շի Յուի (石羽) — Դայ Լիյան (戴禮言 Dài Lǐyán), նրա ամուսինը,
  • Լի ՎեյՉժան Չժիչեն (章志忱 Zhāng Zhìchén), Լիյանի մանկության ընկերը և Յույվենի նախկին սիրեցյալը,
  • Ցուի ՉաոմինԼաո Խուան (老黃 lǎo Huáng), Յույվենի և Լիյանի աղախինը,
  • Չժան ԽունմեյԴայ Սյու (戴秀 Dài Xiù), Լիյանի կրտսեր քույրը։

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրիչներով թողարկվել է երեք անգամ.

  • 2006 թվական դեկտեմբերի 1 — ամբողջ տարածաշրջանում Guangzhou Beauty Culture Communication Co.Ltd ընկերություններում
  • 2007 թվական մայիսի 8 — ԱՄՆ, Կանադա տարածաշրջաններում Cinema Epoch ընկերություն (թողարկվել է անգլերեն ենթագրով)
  • 2015 թվական փետրվարի 23 — BFI երկու ընկերություններւմ անգլերեն ենթագրերով

Ազդեցություն, ռիմեյքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hong Kong Film Award-ի ժամանակ ֆիլմն անվանեց որպես լավագույն չինական կինոնկար՝ ներկայացվելով 100 ամենալավ ֆիլմերի ցանկում 24-րդ արարողության ժամանակ (2005 թվական մայիսի 27)[6].
  • 2002 թվականին թողարկվեց ֆիլմի ռեմեյքը, որի ռեժիսորը Տյան Չժուանչժուանն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AllMovie — 1994.
  2. Release info — 1990.
  3. https://chinesefilmclassics.org/course/module-10-spring-in-a-small-town-1948/
  4. Дин Япин. Эпоха кинообразов: краткая история китайского кинематографа / Пер. с кит. О. Курто. — М.: Наука, Восточная литература, 2014. — Стр. 105—106.
  5. «Spring in a Small Town | BFI | British Film Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  6. "‘Spring in a Small Town’ tops best 100 Chinese films," Sina English, March 15, 2005 (15 August 2006).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]