Jump to content

Գարեգին Հարությունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Հարությունով
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1964(1964-12-29) (59 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան (2005)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունԲատկիվշչինա

Գարեգին Հարությունով (դեկտեմբերի 29, 1964(1964-12-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագման ուկրաինացի քաղաքական գործիչ, գործարար և Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Ռաֆայելիչ Հարությունովը ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում[2][3]։

2005 թվականին ավարտել է Օլես Գոնչարի անվան Դնիպրոյի ազգային համալսարանի Ֆինանսներ և աուդիտ ֆակուլտետը։

1995 թվականից սկսած եղել է Դնիպրոյում հայկական համայնքի ներկայացուցիչը։ Դնիպրոյի Հայ առաքելական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետն է։ 2002 թվականից սկսած Հարությունովը եղել է Դնիպրոյի քաղաքային խորհրդի երկու գումարումների անդամ[2][3]։

2007 նոյեմբերին Հարությունովը դարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամ՝ 2007 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում ներկայանալով Յուլիա Տիմոշենկոյի դաշինքում և ցանկում եղել է 106-րդը[2][3]։ Նա խորհրդարանում հաճախ է բացակայում[4][5]։

Գարեգին Ռաֆայելիչ Հարությունով

Թեև նա ի սկզբանե ընդգրկված էր եղել 2012 թվականի հոկտեմբերին կայանալիք Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության նախընտրական ցուցակում, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան ցուցակից դուրս է հանել, քանի որ Հարությունովը նախապես իր համաձայնությունը չեր տվել ցուցակում ներառվելու համար և իր փաստաթղթերը չէր ներկայացրել ԿԸՀ[6][7]։ 2012 թվականի սեպտեմբերին նա ազատվել է Դոնեցկի տարածաշրջանային կուսակցական կազմակերպության նախագահի պաշտոնից՝ «2012 թվականի նախընտրական արշավին պասիվ մասնակցություն ցուցաբերելու» պատճառով (պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականից)[1][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 (uk) "Батьківщина" за місяць до виборів змінила керівництво Донецького обласного осередку Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Zerkalo Nedeli (28 september 2012)
  2. 2,0 2,1 2,2 «УБОП : Досье : Арутюнов Гарегин Рафаэлович». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Гарегин Рафаэлович Арутюнов».
  4. (uk) Депутатам не виплачено 5 мільйонів гривень через прогули засідань Ради Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Zerkalo Nedeli (10 April 2012)
  5. 5,0 5,1 (uk) "Батьківщина" звільнила главу донецької облорганізації за пасивність, Ukrayinska Pravda (29 september 2012)
  6. (uk) ЦВК виключила 13 осіб зі списку "Батьківщини", Ukrayinska Pravda (6 August 2012)
  7. (uk) "Батьківщина" змінює обличчя, Ukrayinska Pravda (31 July 2012)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]