Գարդոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գարդոնա, վինիլֆոսֆատ, քառաքլոր վինֆոս, քիմիական պատրաստուկ բույսերի՝ տերևակրծող թրթուրների, պտղակեր թիթեռների և այլ վնասատուների դեմ։ Շփումային ազդեցության միջատասպան է։ Արտադրվում է 50%-անոց և 70%-անոց թրջելի փոշու ձևով։ Կիրառում են 2-4 անգամ բամբակենու դաշտերում (1,3-1,5 կգ/հա ազդող նյութ), այգիներում (խնձորենի՝ 0,8–2,0, տանձենի, բալենի, սալորենի՝ 0,8-1,5 կգ/հա ազդող նյութ), հատապտղանոցներում (հաղարջենի՝ 0,8-1,5, կոկռոշենի՝ 0,6-1,0 կգ/հա ազդող նյութ)։ Վերջին մշակումը թույլատրվում է բերքահավաքից 20 օր առաջ։ Նվազ թունավոր է մարդկանց և կենդանիների համար։ Առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան խնձորի և կաղամբի մեջ 0,8 մգ/կգ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։