Գառնի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԳառնի
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՎ. Սեդրակյան, Գ. Արշակյան, Ա. Հայրապետյան

«Գառնի» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Կոտայքի շրջանի Գառնի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականին մասնակցել է ՀՀ Իջևանի (Կիրանց), Սիսիանի (Բազարչայ), Եղեգնաձորի (Խաչիկ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ), աշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Սեդրակյանը, Գ. Արշակյանը, Ա. Հայրապետյանը։ Ջոկատից Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով պարգևատրվել է 3, զոհվել 2 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։