Գառնիկ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գառնիկ Մնացականյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝ազատ ոճի ըմբշամարտ (57 կգ)
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 7, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր՝Ազատաշեն, Հայաստան[1]
Մարզիչ(ներ)՝Արշակ Հայրապետյան, Գևորգ Վարդանյան

Գառնիկ Մնացականյան (նոյեմբերի 7, 1989(1989-11-07), Ազատաշեն, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ազատ ոճի ըմբիշ, հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին, Ազատաշեն գյուղում։ Նախ զբաղվել է թեքվանդոյով, հետո բռնցքամարտով։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Սովորել է Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմբշամարտում նորամուտը նշել է 2010 թվականին Ստեփան Սարգսյանի մրցաշարում։ Մնացականյանը մեծահասակների տարիքային խմբում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չի մասնակցել։ Սերբիայի վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր[2]։ Մարզիչներն են՝ Արշակ Հայրապետյան, Գևորգ Վարդանյան, իսկ առաջին մարզիչը եղել է Անդրանիկ Հարոյանը[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացականյանը ամուսնացած է, ունի մեկ տղա։ Սիրում է կարդալ գրքեր[1]։ Ըմբիշը հանգիստ բնավորություն ունի, շատ խոսել չի սիրում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Մնացականյանը, ևս ազատ ոճային ըմբիշ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]