Գապէքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Գապէքս» ընկերության պատկերանիշը

Գապէքս ՍՊԸ, ապակի և հայելի ներկրող ու մշակող հայաստանյան ընկերություն։

Ընկերությունն զբաղվում է ապակու և հայելիների ներկրմամբ, ինչպես նաև մասնագիտացված է ապակու կոփման, լամինացման, կորացման և մշակման գործում[1]։

Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների, 2006 թվականին ՀՀ ապրանքային շուկայում ընկերությունը եղել է առաջատար՝ իրացման ծավալներով (36,5 տոկոս)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գապէքս ընկերությունը հիմնադրել են ամուսիններ Ռոբերտ և Ադրինե Գաբրիելյանները 1992 թվականին՝ որպես բրոքերային գրասենյակ։ 1996 թ.-ից ընկերությունը սկսում է զբաղվել թերթավոր ապակու ներկրմամբ ու մեծածախ վաճառքով, ապա նաև մշակմամբ՝ աստիճանաբար ընդլայնելով արտադրական տարածքներն ու հնարավորությունները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գապէքս ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանի Ջրվեժ արվարձանում, որին կից գործում է նաև ցուցասրահ։ Մեկ այլ ցուցասրահ կա նաև Երևանի կենտրոնում։ Ընկերությունն ունի հետևյալ բաժինները՝ վարչական բաժին, ճարտարապետաինժեներական բաժին, ապակու մշակման արտադրամաս, մեխանիկական արտադրամաս, ալյումինե դուռ-լուսամուտների պատրաստման արտադրամաս։ Աշխատակիցների թվաքանակը՝ մոտ 100[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]