Գանձավանք
Գանձավանք, Անգիր վանք, վանք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառում, Հայաստանի այժմյան Սևանի տարածաշրջանի Լճաշեն գյուղից 3-5 կմ հեռավորությամբ, բարձրադիր քարափի վրա։ Նոր ժամանակներում արդեն ավերակների կույտի էր վերածվել։ Ենթադրում են, որ կառուցվել է 10-րդ կամ 13-րդ դարերում։ Գյուղի ավերակների մոտ մինչև օրս նշմարվում են հնագույն բերդի և պարիսպների մնացորդներ։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ամայի վանքը տեղացիների ասելով կոչվում է նաև Անգիր վանք, որովհետև նրա մեջ ոչ մի գրի նշան չկա[1][2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва