Գանձակի պայմանագիր (1724)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակի պայմանագիր (այլ կիրառումներ)
Գանձակի պայմանագիր, 1724 թվականի մարտի 4-ին Արցախի հայերի (սղնախների) և Գանձակի թյուրքերի (թաթարների) ֆեոդալների միջև Գանձակում կնքված պայմանագիր[1]: Պայմանագրի նպատակն էր միավորել Արցախի հայերի ու Գանձակի թյուրքերի ռազմական ուժերն ընդդեմ Օսմանյան կայսրության և Դաղստանի լեզգի ֆեոդալների:
1724 թվականի փետրվարին Արցախի սղնախների հարյուրապետերը (յուզբաշիները) և մելիքները դիմել են Ռուսական կայսրության ներկայացուցիչ Իվան Կարապետին, որպեսզի նա դառնա միջնորդ Արցախի հայերի ու Գանձակի թյուրքերի միջև դաշինք կնքելու համար։ Արդյունքում կնքվել է փոխօգնության պայմանագիր երկու օրինակից՝ հայերեն և պարսկերեն:
Հայկական կողմից ստորագրել են Եսայի Հասան–Ջալալյանը, Ավան հարյուրապետը, Արցախի մելիքները, իսկ երկրորդ կողմից՝ Գանձակի թյուրք մեծամեծեերը: Հայերը պարտավորվել են օգնության հասնել Գանձակի թյուրքերին՝ Օսմանյան կայսրության կամ լեզգի ֆեոդալների հարձակման դեպքում, իսկ Գանձակի թյուրքերը, իրենց հերթին, օգնելու էին Արցախի հայերին՝ նրանց վրա հարձակվելու դեպքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1724 թվականի Գանձակի պայմանագիր (ռուս.)