Jump to content

Գանայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և թանգարան
Երկիր Գանա[1]
ՏեղագրությունՄեծ Աքրա[1]
ՎայրՄեծ Աքրա[1] և West Ridge?
Ղեկավարության նստավայրԱքրա, Գանա
Հիմնադրվել է1957[1]
Կայքghanamuseums.org/national-museum.php(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գանայի ազգային թանգարան (անգլ.՝ The National Museum of Ghana), թանգարան, որը գտնվում է Գանայի մայրաքաղաք Աքրայում։ Այն վեց թանգարաններից ամենամեծն ու ամենահինն է, որը գործում է Գանայի թանգարանների և հուշարձանների խորհրդի կառավարման ներքո։

Թանգարանի շենքը բացվել է 1957 թվականի մարտի 5-ին՝ Գանայի անկախությանը նվիրված տոնակատարությունների շրջանակներում։ Պաշտոնական բացումն արել է Քենթի դքսուհին՝ արքայադուստր Մարինան։ Թանգարանի առաջին տնօրենն էր Ա.Վ. Լոուրենսը[2]։

Հնագիտության, ազգագրության, ինչպես նաև` կերպարվեստի առարկաները տեղ են գտնում Ազգային թանգարանի շենքում։

Գանայի ազգային թանգարանի գլխավոր մուտքը
Գանայի ազգային թանգարանի գլխավոր մուտքը  
Գանայի ազգային թանգարան
Գանայի ազգային թանգարան  

Հնագիտության բաժնում առարկաները սկսվում են ցուցադրվել քարե դարաշրջանից մինչև ոչ վաղ պատմական անցյալը։ Ազգագրության պատկերասրահում մշտական ցուցադրության մեջ գտնվող առարկաները ներառում են բնիկ գանացիների կողմից օգտագործվող երաժշտական գործիքներ, ուլունքներ, ավանդական գործվածքներ, աթոռներ և խեցեղեն։ Կան նաև այլ աֆրիկյան երկրներից առարկաներ, որոնք ձեռք են բերվել փոխանակման միջոցով։ Որպես օրինակ կարելի է համարել Սենֆուի դիմակները, Զուլuուլուսի փայտե կերպարները և ուլունքե իրերը Հարավային Աֆրիկայից։ Բացի այդ, կան նաև Կոնգոյի Բուշոնգոյի փորագրություններ։ Փոքր, բայց տպավորիչ արվեստի պատկերասրահի ցուցանմուշները հիմնականում բաղկացած են ժամանակակից Գանայի նկարներից, որոնք պատկերվել են յուղերով, պաստելներով, ակրիլներով, ջրաներկներով, ինչպես նաև ներկայացված են կոլաժներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. R. M. Cook, ‘Lawrence, Arnold Walter (1900–1991)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004; online edn, May 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանայի ազգային թանգարան» հոդվածին։